Արարատ համայնքի ղեկավարի 05․01․2024 թվականի թիվ 4-Ա որոշմամբ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊ ընկերությունը իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատ համայնքի գ. Արարատ բնակավայրի Արարատ 1 հասցեում գտնվող հողամասում առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության:Վարչական տույժ նշանակելուց հետո Ընկերությունը շարունակում է իր ապօրինի գործողությունները։
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի, 305-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջներով, հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով վարչական իրավախախտումը շարունակելու փաստը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊ ընկերությանը տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի՝ 2․500․000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. Որոշումը հանձնել «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊ ընկերությանը և առաջարկել տուգանքը վճարել տասնհինգ օրվա ընթացքում՝ 900425101111 գանձապետական հաշվեհամարին։