Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.05.24 Համայնքում գործող բոլոր կառույցների համագործակցային կապը շատ ողջունելի է
  Այսօր, Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ Արարատ քաղաքի 4-րդ մանկապարտեզում անցկացրեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։Նման վարժանքի նպատակն էր էլ ավելի կատարելագործել փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ նաև վերոնշյալ նախադպրոցական հաստատության անձնակազմի պատրաստվածության մակարդակը ստեղծված արտակարգ իրավիճակներում։Պետք է փաստենք, որ մեր համայնքի բոլոր կրթական հաստատություններում տարվա ընթացքում պարբերաբար իրականացվում են նմանատիպ միջոցառումներ, որոնք ենթադրում են հետագա ռիսկերի կառավարում ստեղծված ... Մանրամասն
17.05.24 «Նպաստելով զարգացմանը՝ կանխարգելելու ճգնաժամը» ծրագրի վերաբերյալ, երեկ Արարատ համայնքում տեղի ունեցավ իրազեկման միջոցառում
  «Նպաստելով զարգացմանը՝ կանխարգելելու ճգնաժամը» ծրագրի շրջանակներում «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն տրամադրում է գույք, սարքավորումներ և աշխատանքային գործիքներ։Ծրագրի նպատակն է Կոտայքի և Արարատի մարզերում աջակցել Լեռնային Ղարաբաղից փախստական, նրանց հյուրընկալող սոցիալապես խոցելի անհատների կամ ընտանիքների կողմից գյուղատնտեսական և ոչ-գյուղատնտեսական փոքր կամ միկրո-ձեռնարկատիրական կամ անհատական/ընտանեկան գործունեության/ձեռներեցության վերսկսմանը կամ զարգացմանը՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 1,450,000 ՀՀ դրամի չափով ոչ դրամային դրամաշնորհ։Բաց հայտարարության հայտադիմումների ուսումնասիրության արդյունքում կընտրվի նվազագույնը 25-30 անհատ (ֆիզիկական անձ, տնային տնտեսություն ... Մանրամասն
16.05.24 Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ
  Արարատ համայնքի սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների ու երիտասարդների օրվա կապակցությամբ: Այսօր, մեր երկրի, մեր նորաստեղծ համայնքի առաջընթացի ու ձեռքբերումների հիմնական գրավականը մտածող, խելացի և նպատակասլաց երիտասարդությունն է: Մենք մեր երկրում, մեր համայնքում ունենք շատ խելացի երիտասարդներ, ովքեր և՛ իրենց գիտելիքով, և՛ իրենց հայրենասիրությամբ և իրենց անմնացորդ նվիրումով ամեն անգամ ապացուցում են, որ մեր երկիրը ունի՛ լուսավոր ու պայծառ ապագա:Մենք վստահ ենք, որ մեր երիտասարդների ներուժն ու եռանդն անփոխարինելի են մեր համայնքի առաջընթացի գործում, նաև վստահ ենք, որ այսօրվա երիտասարդներն իրենց ողջ եռանդով ու նվիրումով շարունակելու ենարժանապատվորեն մասնակցել ... Մանրամասն
13.05.24 Անգամ հարակից շենքի բնակիչներն էին դուրս եկել ողջունելու երեխաներին
  Արարատ քաղաքի թիվ 1 մանկապարտեզը արդեն շատ գեղեցիկ ավանդույթի է վերածել ամենամյա «Սպորտլանդիա» սպորտային միջոցառման կազմակերպումը իր հարկի ներքո , որը ճիշտ և կոլեկտիվ աշխատանքի շնորհիվ վերածվում է մեծ և գեղեցիկ տոնակատարության: Միջոցառմանը մասնակցում են ինչպես մանկապարտեզի սաները, այնպես էլ նրանց ծնողները:Այսօր էլ, Արարատ քաղաքի թիվ 1 մանկապարտեզի փոքրիկները, մանկապարտեզի բակում կազմակերպված սպորտլանդիայի ժամանակ, որին ներկա էր նաև Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, մշակույթի, կրթության, սպորտի և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը, միմյանց հետ մրցեցին փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում ատլետիկական արգելքների հաղթահարման ... Մանրամասն
13.05.24 Երասխում կառուցվում է առաջին մարզադպրոցը, որը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա ավարտը
  Օրեր առաջ, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, համայնքապետարանի հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի պետ Հրաչ Դավթյանը, Երասխ բնակավայրի վարչական ղեկավար Վարդան Լևոնյանը շինարարի հետ միասին աշխատանքային շրջայց իրականացրեցին Երասխ բնակավայրում` հետևելու համար նոր կառուցվող մարզադպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին։Նշենք նաև, որ մարզադպրոցի հարակից տարածքում սկսել է նոր կառուցվող բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները, որտեղ լինելու են նոր բնակելի տներ, եկեղեցի, վարչական բնակավայրի ղեկավարի համար նախատեսված նոր նստավայր, մշակույթի կենտրոն և այլն։Սահմանամերձ բնակավայրում և համայնքի մնացած բնակավայրերում նման ծավալի աշխատանքների իրականացումը խոսում է այն մասին, ... Մանրամասն
13.05.24 Մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը
  Երեկ, բուժքույրերի միջազգային օրվա առթիվ, Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բաժնի պետ Արթուր Իսաջանյանը այցելեցին Արարատ քաղաքի Խանջյան 36 հասցեում բնակվող 96-ամյա Ազգանուշ տատին՝ ով իր կյանքի կարևոր տարիները անձնուրաց նվիրել է բուժքրոջ աշխատանքին։Ազգանուշ տատը ծնվել է 1928 թվականին Նոյակերտ բնակավայրում։ 1946 թվականից տեղափոխվել և բնակություն է հաստատել Արարատ քաղաքում, իսկ 1949 թվականից սկսած երկար տարիներ զբաղվել է բուժքուրությամբ։ Ունեցել է 2 տղա և 5 թոռ։Այսօրվա այցելությունը թերևս շատ ոգևորիչ էր Ազգանուշ տատիկի համար, ով մեզ հետ զրույցի ժամանակ վերապրեց իր համար ... Մանրամասն
10.05.24 Արարատ քաղաքում փոխվում են կոյուղագծերը
  Այսօր, աշխատանքային օրվա սկզբին՝ Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» Արտաշատ Շահագործման տեղամասի համակարգող պետ Սարգիս Թորոսյանը ,համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»ՓԲԸ-ի այլ ներկայացուցիչների հետ միասին եղան Արարատ քաղաքի Խանջյան փողոցում՝ հետևելու համար նոր կոյուղագծերի կառուցման աշխատանքների ընթացքին։Հիշեցնենք, որ Արարատի համայնքապետարանը «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»ՓԲԸ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածության արդյունքում ամբողջությամբ նորով է փոխարինում Արարատ քաղաքի խանջյան և Գորգիսյան փողոցների ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերը։Տարիներ շարունակ ոչ բարեկարգ վիճակում գտնվող այս ջրագծերը քաղաքում բազմաթիվ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner