Այսօր: Երկուշաբթի, 13 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.05.24 Անգամ հարակից շենքի բնակիչներն էին դուրս եկել ողջունելու երեխաներին
  Արարատ քաղաքի թիվ 1 մանկապարտեզը արդեն շատ գեղեցիկ ավանդույթի է վերածել ամենամյա «Սպորտլանդիա» սպորտային միջոցառման կազմակերպումը իր հարկի ներքո , որը ճիշտ և կոլեկտիվ աշխատանքի շնորհիվ վերածվում է մեծ և գեղեցիկ տոնակատարության: Միջոցառմանը մասնակցում են ինչպես մանկապարտեզի սաները, այնպես էլ նրանց ծնողները:Այսօր էլ, Արարատ քաղաքի թիվ 1 մանկապարտեզի փոքրիկները, մանկապարտեզի բակում կազմակերպված սպորտլանդիայի ժամանակ, որին ներկա էր նաև Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, մշակույթի, կրթության, սպորտի և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը, միմյանց հետ մրցեցին փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում ատլետիկական արգելքների հաղթահարման ... Մանրամասն
13.05.24 Երասխում կառուցվում է առաջին մարզադպրոցը, որը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա ավարտը
  Օրեր առաջ, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, համայնքապետարանի հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի պետ Հրաչ Դավթյանը, Երասխ բնակավայրի վարչական ղեկավար Վարդան Լևոնյանը շինարարի հետ միասին աշխատանքային շրջայց իրականացրեցին Երասխ բնակավայրում` հետևելու համար նոր կառուցվող մարզադպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին։Նշենք նաև, որ մարզադպրոցի հարակից տարածքում սկսել է նոր կառուցվող բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները, որտեղ լինելու են նոր բնակելի տներ, եկեղեցի, վարչական բնակավայրի ղեկավարի համար նախատեսված նոր նստավայր, մշակույթի կենտրոն և այլն։Սահմանամերձ բնակավայրում և համայնքի մնացած բնակավայրերում նման ծավալի աշխատանքների իրականացումը խոսում է այն մասին, ... Մանրամասն
13.05.24 Մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը
  Երեկ, բուժքույրերի միջազգային օրվա առթիվ, Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բաժնի պետ Արթուր Իսաջանյանը այցելեցին Արարատ քաղաքի Խանջյան 36 հասցեում բնակվող 96-ամյա Ազգանուշ տատին՝ ով իր կյանքի կարևոր տարիները անձնուրաց նվիրել է բուժքրոջ աշխատանքին։Ազգանուշ տատը ծնվել է 1928 թվականին Նոյակերտ բնակավայրում։ 1946 թվականից տեղափոխվել և բնակություն է հաստատել Արարատ քաղաքում, իսկ 1949 թվականից սկսած երկար տարիներ զբաղվել է բուժքուրությամբ։ Ունեցել է 2 տղա և 5 թոռ։Այսօրվա այցելությունը թերևս շատ ոգևորիչ էր Ազգանուշ տատիկի համար, ով մեզ հետ զրույցի ժամանակ վերապրեց իր համար ... Մանրամասն
10.05.24 Արարատ քաղաքում փոխվում են կոյուղագծերը
  Այսօր, աշխատանքային օրվա սկզբին՝ Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» Արտաշատ Շահագործման տեղամասի համակարգող պետ Սարգիս Թորոսյանը ,համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»ՓԲԸ-ի այլ ներկայացուցիչների հետ միասին եղան Արարատ քաղաքի Խանջյան փողոցում՝ հետևելու համար նոր կոյուղագծերի կառուցման աշխատանքների ընթացքին։Հիշեցնենք, որ Արարատի համայնքապետարանը «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»ՓԲԸ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածության արդյունքում ամբողջությամբ նորով է փոխարինում Արարատ քաղաքի խանջյան և Գորգիսյան փողոցների ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերը։Տարիներ շարունակ ոչ բարեկարգ վիճակում գտնվող այս ջրագծերը քաղաքում բազմաթիվ ... Մանրամասն
10.05.24 Սուրենավանում գազաֆիկացվում են նոր փողոցներ
  Օրեր առաջ Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, Սուրենավան բնակավայրի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը շինարարի հետ միասին եղան Սուրենավան բնակավայրում, որտեղ 2023-2024 թվականների սուբվենցիոն ծրագրով ընթանում են գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։Նշենք, որ գազի ներքին ցանց է կառուցվում Սուրենավանի Այգեգործներ, Շահումյան, Թումանյան, Արամ Խաչատրյան, Դուրյան, Գալշոյան, Արցախի, Աբովյան, Բարեկամության, Դեմիրճյան, Բաղրամյան, եռահարկ շենքերի և մի շարք այլ փողոցներում։Երբևէ գազ չունեցող գյուղի համար տարիներ շարունակ մեծ երազանք է եղել իրենց գյուղում գազ ունենալը, որն այլևս դարձել է իրականություն՝ ի շնորհիվ համայնք-կառավարություն ճիշտ գործելակերպի ... Մանրամասն
08.05.24 Արարատ գյուղի նոր մարզադպրոցը մինչև այս տարվա ավարտը կհանձնվի շահագործման
Երեկ, աշխատանքային օրվա ընթացքում Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, համայնքապետարանի հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի պետ Հրաչ Դավթյանը, Արարատ բնակավայրի վարչական ղեկավար Ռաֆիկ Վարդանյանը շինարարի հետ միասին աշխատանքային շրջայց իրականացրեցին Արարատ բնակավայր` հետևելու համար նոր կառուցվող մարզադպրոցի շինարարական աշխատանքներին։Նոր մարզադպրոցը կունենա ժամանակակից պահանջներին համապատասխան շենքային պայմաններ, մարզումների համար դահլիճ, սպորտային ու գեղարվեստական մարմնամարզության համար դահլիճ ու ժամանակակից գույք։Նշենք, որ նմանատիպ մարզական օբյեկտներ նախատեսված են կառուցելու նաև համայնքի մյուս բնակավայրերում ևս։Մարզադպրոցի կառուցման աշխատանքները իրականացվում են 2023-2024 ... Մանրամասն
08.05.24 Տոնդ շնորհավոր, Երկրապահ
Այսօր, վաղ առավոտյան, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի գլխավորությամբ, սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղկիկների խոնարհում՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար նահատակված ԵԿՄ-ի տղաների և հանուն հայրենիքի զոհված բոլոր ժամանակների քաջորդիների։ Մենք վստահ ենք, որ ԵԿՄ-ն հավատարիմ մնալով իր պատգամին, հավատարիմ մնալով Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարախոսություններին միասնական և ամուր կանգնած է Հայաստանի հանրապետության, հայ ժողովրդի և բանակի կողքին: Մեկ անգամ ևս շնորհավորելով Երկրապահի օրվա առթիվ՝ մաղթում ենք բոլորիս խաղաղություն, առողջություն և միասնականություն։ Հավերժ փա՛ռք նահատակված մեր բոլոր քաջորդիներին… Հավերժ հիշատակ սպարապետ Վազգեն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner