Համայնքի անձնագիր
Արարատ քաղաքային համայնքը գտնվում է Արարատյան դաշտի հարավ-արևմտյան մասում՝ Արարատի մարզի վարչական տարածքում՝ մարզկենտրոնից 18կմ հարավ, ծովի մակերևույթից 820մ բարձրության վրա: Համայնքը գտնվում է մայրաքաղաքից 45կմ, իսկ Երևան-Մեղրի մայրուղուց՝ 2,5 կմ հեռավորության վրա: Համայնքի հեռավորությունը պետական սահմանից 8 կմ է: Համայնքը մարաքաղաքից, մարզկենտրոնի և քաղաքների հետ ունի ավտոմոբիլային կապ: Հանրապետության հարավային շրջանի երկաթուղային բեռնափոխադրումների հանգույցային կետը համարվում է <<Արարատ>> երկաթուղային կայարանը:
Facebook
Location on Google Maps
YouTube