Երեկ, մայիսի 14-ին, Արարատ քաղաքի Վ․ Սարգսյանի անվան զորամասը տոնում էր իր կազմավորման 29-ամյակը։

Տոնական միջոցառման ներկա էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Ռազմական Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանը, 5-րդ բանակային կորպուսի հրամանտար Գագիկ Պողոսյանը, հոգևորականներ, Արարատի համայնքապետարանի, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի աշխատակիցներ և այլ հյուրեր։


Միջոցառման գեղարվեստական մասը ապահովեցին Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնը և Արարատ քաղաքի Ղ․ Սարյանի անվան ՄՄԱԴ-ի սաները։