Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Իլոնա Խաչատուրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
09/04/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
24/05/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Արարատի  համայնքապետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` 2024 թվականի մայիսի 24-ին, ժամը 11։00-ին, Արարատի համայնքապետարանում, հետևյալ միկրոավտոբուսային երթուղու համար`

 

N

ԵՐԹՈՒՂՈՒ`

անվանումը և

համարը

սկզբնակետը

(երթակարգա-

վարական կետ)

վերջնակետը

(ավտոկայարան,

ավտոկայան,

երթակարգա-

վարական կետ)

տեսակը

(միկրոավ-

տոբուսային)

սպասարկման

համար

պահանջվող

ավտոբուսների

քանակը (ներառյալ

պահուստային և

հաշմանդամություն

ունեցող անձանց

համար

հարմարեցված

ավտոբուսների

քանակը)

1.

Ներհամայնքային

 Ք․ Արարատ,  Շահումյան փողոց 6/6 հասցեի ավտոկայան

ՈԿՖ բանավան, կենտրոնական այգուն հարակից կանգառ

 

        Միկրոավտոբուսային

 

 

2

2

Ներհամայնքային

 

 Ք․ Արարատ,  Շահումյան փողոց 6/6 հասցեի ավտոկայան

Գգգ.Նոյակերտ, մշակույթի տան հարակից կանգառ

Միկրոավտոբուսային

1

 

Մրցույթի, ինչպեu նաև համալրելու և (կամ) փոխարինելու համար թույլատրվում է ներկայացնել 10 տարուց ոչ ավելի տարիք ունեցող միկրոավտոբուսներ։

Թողարկման տարեթվից հաշված՝ 10 տարին լրացած միկրոավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման:

Երթուղու չվացուցակին կարող եք ծանոթանալ                     https://araratcity.am/Pages/Misc/Announces/Add.aspx  հղմամբ:

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Հայտ՝ N 2 ձևի:

2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):

3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:

4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:

5. Նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:

6. Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրելու նպատակով վերասարքավորված ավտոբուսների համար լիազոր մարմնի կողմից տրամադրված վերասարքավորման թույլտվության մասին որոշում:

7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր փոխադրելու փոխադրավարձը:

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով, որը ներառում է նաև փակ ծրար, որով ներկայացվում է երթուղին uպաuարկելու համար առաջարկվող մեկ ուղևոր փոխադրելու փոխադրավարձը:

*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Արարատի համայնքապետարանում՝  մրցութային հանձնաժողովի քարտուղարի աշխատասենյակում (հասցեն՝ ք․ Արարատ, Շահումյան 34, 3-րդ հարկ)։ Հայտերի և փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 7 օր առաջ՝ 17.05.2024թ., ժամը 11։00-ին։ Փաթեթների բացումը տեղի կունենա ս/թ-ի մայիսի
21-ին,ժամը 11։00-ին Արարատի համայնքապետարանում՝ մրցութային հանձնաժողովի քարտուղարի աշխատասենյակում։

Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել 093-02-91-12 հեռախոuահամարով։
Մրցույթն անցկացվում է  ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն:

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (19.3ԿԲ)
file (18.8ԿԲ)
Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner