Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.05.24 Լուծվեց Նոյակերտ բնակավայրի տրանսպորտի խնդիրը
  Ի ուրախություն համայնքի Նոյակերտ բնակավայրի մեր բնակիչների, տեղեկացնում ենք, որ այսօրվանից փորձնական գործարկվել է Նոյակերտ-Ավշար-Արարատ տրանսպորտային երթուղին։
Նշենք, որ տեղի բնակիչների համար շատ մեծ դժվարություններ էր առաջանում ամեն անգամ հարակից բնակավայրեր այցելելու համար օգտվել այլընտրանքային ուղևորափոխադրող միջոցներից (տաքսիներից)։ Ելնելով վերոգրյալից համայնքապետարանը գործի դրեց իր բոլոր լծակները՝ հնարավորինս արագ այս հարցին լուծում տալու նպատակով։
Պետք է փաստենք, որ ամեն ինչ համայնքում աստիճանաբար լուծելի է, երբ համայնքում կա արդեն ձևավորված բնակիչ-համայնքապետարան ճիշտ փոխըմբռնման հարաբերություններ։
06.05.24 «Լուծեք փողոցային շների հարցը», «փողոցով քայլելը դարձել է վտանգավոր», «մարդիկ են կարևոր, թե շները»
  Հարգելի բնակիչներ,Արարատ համայնքի թափառող շների դեմ պայքարի խնդիրը մշտապես գտնվել և այժմ էլ գտնվում է Արարատի համայնքապետարանի ուշադրության կենտրոնում։ Նշված խնդրի հնարավոր լուծման տարբերակը և միակ գործիքը, որը ունի համայնքապետարանը՝ դա թափառող կենդանիների ստերջացման (թափառող կենդանիների թվաքանակի նվազեցում ստերիզացման միջոցով) ծառայության ձեռքբերումն է: Համայնքի կողմից թափառող կենդանիների վնասազերծման նպատակով մինչ օրս բազմակի անգամ մեր կողմից հայտարարվել են թափառող կենդանիների վնասազերծման ծառայության ձեռքբերման մրցույթներ, որոնք սակայն մասնակից չլինելու հետևանքով չեն կայացել։Անցած տարի համայնքային միջոցներով նույն հայտարարված ծրագրի շրջանակներում զգալի աշխատանքներ իրականացվեցին համայնքում ... Մանրամասն
06.05.24 Անցած աշխատանքային շաբաթը Արարատի համայնքապետարանում ամփոփվեց խորհրդակցությամբ
  Մայիսի 3-ին, համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը անցկացրեց խորհրդակցություն, համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության, գույքահարկի և վարձակալության վճարների ցուցանիշներին, քննարկվեցին նաև գյուղատնտեսական ոլորտին առնչվող հարցեր։ Նշվեց նաև, որ համայնքի բոլոր բնակավայրերում արդեն մեկնարկել են գրեյդելով ճանապարհների հարթեցման և խճապատման աշխատանքները։Հորդորվեց նաև ուշադրության կենտրոնում պահել հատկապես գյուղական բնակավայրերի գանձումների հավաքագրման աշխատանքները, շատ տեղերում բավականին ցածր արդյունքները՝ ... Մանրամասն
03.05.24 Համայնքի կանաչապատման համար անհրաժեշտ են բանվորներ
  Արարատ համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ «Արարատ համայնքի կոմունալ ծառայության» ՀՈԱԿ-ին պահանջվում են կանաչապատման բանվորներ:
👉Դիմելու և այլ մանրամասն տեղեկությունների համար, կարող եք մոտենալ և դիմել Արարատ քաղաքի Շահումյան 65 հասցեում գտնվող Արարատ համայնքի կոմունալ ծառայություն։
03.05.24 Նոր աշխատատեղերի ստեղծում՝ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում
  Երեկ, Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ վարչական բնակավայրում տեղի ունեցավ «Կապանտեքս» կարի ֆաբրիկայի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, Պարույր Սևակ վարչական բնակավայրի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը և այլ հյուրեր։Ծրագրի շրջանակում ներդրողը մեր համայնքում կատարել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում, որի արդյունքում ստեղծվել են 50 նոր աշխատատեղեր։Ներկայումս կառուցվել են երկու արտադրական անգարներ, նախատեսվում է ևս երկուսի գործարկումը։ Տարածքը բարեկարգված է, անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ... Մանրամասն
01.05.24 Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայիսի 1-ի կապակցությամբ
Սիրելի՛ Արարատ համայնքի բնակիչներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:Գարնանային այս օրը՝ Մայիսի 1-ը նրանց տոնն է, ովքեր իրենց աշխատանքով բարեկեցություն են ստեղծումիրենց տան, ընտանիքի և մեր հայրենիքի համար։ Օրվա առթիվ ուզում եմ հատկապես իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրվածությամբ, մեջք մեջքի տալով, միահամուռ կերպով համայնքապետարանի հետ միասին ջանք ու եռանդ չեն խնայում մեր համայնքը օր օրի զարգացնելու և շենացնելու ճանապարհին։Այսօր մենք մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր երկրում, մեր համայնքում արժանապատիվ աշխատանքի, արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար նոր պայմաններ ստեղծելու ... Մանրամասն
30.04.24 Այսօր, Արարատ քաղաքի մարզադպրոցի բակում զուռնադհոլի ուրախ հնչյունների ներքո դիմավորեցինք Չեմպիոն Բարեղամ Հարությունյանին

 Եվս մեկ անգամ հպարտությամբ ուզում ենք նշել, որ օրեր առաջ կայացած բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամանակ Բարեղամ Հարությունյանը վստահ պարտության մատնեց Սերբիան ներկայացնող մարզիկին, հետո, հաղթելով Եվրոպայի գործող չեմպիոնին, ապահովեց առնվազն արծաթե մեդալ: Եզրափակիչում Բարեղամը զիջեց Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակցին և դարձավ 2024 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, ինչը բավականին մեծ հաղթանակ և հպարտություն է մեր երկրի, մեր համայնքի համար։

Արարատի համայնքապետարանը ևս մեկ անգամ շնորհավորում է մեր մարզիկին և իր մարզիչներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և միայն հաղթանակներ🇦🇲…

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner