Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.05.24 Համայնքի կանաչապատման համար անհրաժեշտ են բանվորներ
  Արարատ համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ «Արարատ համայնքի կոմունալ ծառայության» ՀՈԱԿ-ին պահանջվում են կանաչապատման բանվորներ:
👉Դիմելու և այլ մանրամասն տեղեկությունների համար, կարող եք մոտենալ և դիմել Արարատ քաղաքի Շահումյան 65 հասցեում գտնվող Արարատ համայնքի կոմունալ ծառայություն։
03.05.24 Նոր աշխատատեղերի ստեղծում՝ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում
  Երեկ, Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ վարչական բնակավայրում տեղի ունեցավ «Կապանտեքս» կարի ֆաբրիկայի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, Պարույր Սևակ վարչական բնակավայրի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը և այլ հյուրեր։Ծրագրի շրջանակում ներդրողը մեր համայնքում կատարել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում, որի արդյունքում ստեղծվել են 50 նոր աշխատատեղեր։Ներկայումս կառուցվել են երկու արտադրական անգարներ, նախատեսվում է ևս երկուսի գործարկումը։ Տարածքը բարեկարգված է, անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ... Մանրամասն
01.05.24 Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայիսի 1-ի կապակցությամբ
Սիրելի՛ Արարատ համայնքի բնակիչներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:Գարնանային այս օրը՝ Մայիսի 1-ը նրանց տոնն է, ովքեր իրենց աշխատանքով բարեկեցություն են ստեղծումիրենց տան, ընտանիքի և մեր հայրենիքի համար։ Օրվա առթիվ ուզում եմ հատկապես իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրվածությամբ, մեջք մեջքի տալով, միահամուռ կերպով համայնքապետարանի հետ միասին ջանք ու եռանդ չեն խնայում մեր համայնքը օր օրի զարգացնելու և շենացնելու ճանապարհին։Այսօր մենք մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր երկրում, մեր համայնքում արժանապատիվ աշխատանքի, արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար նոր պայմաններ ստեղծելու ... Մանրամասն
30.04.24 Այսօր, Արարատ քաղաքի մարզադպրոցի բակում զուռնադհոլի ուրախ հնչյունների ներքո դիմավորեցինք Չեմպիոն Բարեղամ Հարությունյանին

 Եվս մեկ անգամ հպարտությամբ ուզում ենք նշել, որ օրեր առաջ կայացած բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամանակ Բարեղամ Հարությունյանը վստահ պարտության մատնեց Սերբիան ներկայացնող մարզիկին, հետո, հաղթելով Եվրոպայի գործող չեմպիոնին, ապահովեց առնվազն արծաթե մեդալ: Եզրափակիչում Բարեղամը զիջեց Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակցին և դարձավ 2024 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, ինչը բավականին մեծ հաղթանակ և հպարտություն է մեր երկրի, մեր համայնքի համար։

Արարատի համայնքապետարանը ևս մեկ անգամ շնորհավորում է մեր մարզիկին և իր մարզիչներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և միայն հաղթանակներ🇦🇲…

29.04.24 Արազափ-1 պոմպակայանի վերակառուցման և Արազափ-2 պոմպակայանի կառուցման աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում
  Ապրիլի 25-ին Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, տեղակալ Կարեն Քենդրջյանը և ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը համապատասխան մասնագետների հետ միասին եղան համայնքի Պարույր Սևակ բնակավայրում, որտեղ սկսվել են Արազափ-1 պոմպակայանի վերակառուցման աշխատանքները և որտեղ նախատեսվում է կառուցել նաև նոր Արազափ-2 պոմպակայանը։Նշենք, որ «Արազափ-1» պոմպակայանը գտնվում էր մաշված և քայքայված վիճակում, անընդմեջ պատճառ էր դառնում վթարների և ջրանջատումների, որի հետևանքով դրա հետագա շահագործումը դարձել էր անհնարին։ Այս՝ իր մեջ հսկայածավալ աշխատանք պարունակող նախաձեռնությունը կյանքի չկոչելու պարագայում վտանգի տակ էր հայտնվելու նաև 2024 թվականին տեղի գյուղատնտեսական ... Մանրամասն
29.04.24 Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ Պարի միջազգային օրվա առթիվ
Արարատ համայնքի պարարվեստի սիրելի և հարգարժան ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ:Ամեն անգամ ներկա գտնվելով մեր համայնքում կազմակերպված տարբեր մշակութային միջոցառումներին և տեսնելով ձեր աշխատանքի նվիրումն ու արդյունքը, հասկանում ենք, որ դուք էլ ջանք ու եռանդ չեք խնայում ձեր աշխատանքի մեջ և մշտապես կանգնած եք մեր համայնքի, մեր մեծ ընտանիքի առաջընթացի թիկունքում : Ձեր ավանդն ու նվիրումն իրապես արժանի են բարձր գնահատանքի:Կրկին շնորհավորելով բոլորիդ՝ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի ու մեր համայնքի պատիվն, ու ձեր շնորհիվ ... Մանրամասն
29.04.24 Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի փոխչեմպիոն է
  Եվրոպական ռինգում մեր մարզիկը փայլուն ճանապարհ անցավ` եզրափակիչ տանող ճանապարհին հաղթելով նաև Եվրոպայի գործող չեմպիոնին։ Նա բարելավեց Եվրոպայի գավաթի իր ցուցանիշը` բրոնզը փոխարինելով արծաթով։
Շնորհավորում ենք մեր մարզիկին, մաղթում նորանոր մարզական նվաճումներ և բազում հաղթական ելույթներ։ 🏆
Ոսկե հաղթանակները դեռ առջևում են…
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner