Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՏՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Իլոնա Խաչատուրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
02/05/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/05/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 Հայաստանի Հանրապետության  Արարատի մարզի Արարատի  համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 

1. Հայաստանի Հանրապետության Արարատի  մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարմանտեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի 1-ի կարգի մասնագետի       (ծածկագիր՝ 3.2-3)  

1-կարգի  մասնագետը

 

ա) կատարում է բաժնի պետի կամ վարչական ղեկավարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) հետևում է բաժնի փաստաթղթային շրջանառությանը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

գ) հետևում է բաժնի պետի և վարչական ղեկավարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում և վարչական ղեկավարին է ներկայացնում է տեղեկանքներ, զեկուցագրեր և այլ գրություններ.

ե) բաժնի պետի կամ վարչական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի խնդիրներից բխող այլ գործառույթներ.

զ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

է) իրականացնում է քաղաքացիներից դիմումների ընդունում, ընդունելության համար հերթագրում վարչական ղեկավարի մոտ, բնակչության և իրավաբանական անձանց հաշվառում.

ը) իրականացնում է վարչական ղեկավարի նստավայրի մտից, ելից փաստաթղթերի գրանցումը, նամակագրությունը, իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

թ) տեղեկություն փնտրողին մատչելի ձևով բացատրում է տեղեկության տրամադրման կարգը, պայմանները և ձևերը.

ժ) բաժնի պետի կամ վարչական ղեկավարի հանձնարարությամբ բնակավայրի բնակիչներին ծանուցում է համայնքային բյուջեի հանդեպ անձանց ունեցած պարտավորությունների վերաբերյալ.

ի) բաժնի պետի կամ վարչական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է համայնքի բյուջե մուտքագրվող եկամուտների գանձումը և հավաքագրված միջոցները հանձնում է բաժնի պետին.
լ) կատարում է բաժնի պետի կամ վարչական ղեկավարի այլ հանձնարարականներ:

Բաժնի 1-ին կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքնոր և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։

 Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 ա)  առնվազն միջնակարգ կրթություն.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հարկային օրենսգրքի«, «Տեղական տուրքերի և վճարների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 2․   Հայաստանի Հանրապետության Արարատի  մարզի Արարատի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի 1-ի կարգի մասնագետի                                                                                                                (ծածկագիր՝ 3.2-21)

 

1-կարգի  մասնագետը

 ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) հետևում է բաժնի փաստաթղթային շրջանառությանը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

գ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է տեղեկանքներ, զեկուցագրեր և այլ գրություններ.

ե) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի խնդիրներից բխող այլ գործառույթներ.

զ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

ը) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Արարատ համայնքում գյուղատնտեսության բնագավառում գործող տնտեսվարող սուբյեկտների հաշվառմանը և աջակցության ծրագրերի կազմման աշխատանքներին.

թ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է գյուղատնտեսական նշանակության և բնապահպանական նշանակության ապօրինի հողօգտագործումների կանխարգելման և հողերի նպատակային օգտագործման աշխատանքներին.

ժ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքներին.

ի) բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է գյուղացիական տնտեսությունների աջակցման համար անհրաժեշտ ծրագիր և ներկայացնում նրան.

լ) բաժնի պետին ներկայացնում է առաջարկություն շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ.

խ) կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:

Բաժնի առաջին կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 ա)  առնվազն միջնակարգ կրթություն.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 3․   Հայաստանի Հանրապետության Արարատի  մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնիառաջատար  մասնագետի      (ծածկագիր՝ 3.1-16)

Առաջատար  մասնագետը

 ա/ կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ/ ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

գ/ հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

դ/ իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ե/ բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.

զ/ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

է/ իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանքներ

ը/ կազմում է համայնքի սեփականություն համարվող հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման, ինքնակամ շինությունների օրինականացման և այլ քաղաքաշինական գործընթացների իրականացման ժամանակ պահանջվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, քաղաքաշինական բնույթի տեխնիկական եզրակացություններ, հատակագծեր, գծագրեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր.

թ/ բաժնի պետի հանձնարարությամբ ներկայացնում է առաջարկություններ համայնքի սեփականություն համարվող հողամասերի սահմանված կարգով օտարման կամ օգտագործման համար, ապահովում է ապօրինի հողազավթումների կանխարգելումը.

ժ/ հսկողություն է իրականացնում համայնքների հողերի օգտագործման սխեմաների, գլխավոր հատակագծերի իրականացման նկատմամբ.

ի/ վերահսկողություն է իրականացնում համայնքի հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

լ/ իրականացնում է համայնքի վարչական սահմանների սահմանանիշերի, գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման աշխատանքներ.

հ/ կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը.

ծ/ մասնակցում է հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողային կադաստրի վարման,             
կ/ բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է հարկային բազայի հողօգտագործողների հողերի կադաստրային տվյալների ճշտում.

հ/ իրականացնում է հսկողություն համայնքում քաղաքաշինական նպատակով տրամադրված հողերի պայմանագրերի և օտարված հողերի պահանջների կատարման նկատմամբ.

ձ/ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է անհրաժեշտ քաղաքաշինական սխեմաների կազմման աշխատանքներին և ներկայացնում է առաջարկություն գոտիավորման սխեմաների վերաբերյալ.

ղ/ բաժնի պետի հանձնարարությամբ աջակցում է քաղաքաշինության բաժնին ճշգրտումներ  իրականացնել գյուղատնտեսական նշանակության հողօգտագործողների կադաստրային բազաներում.

ճ/ կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 ա)  առնվազն միջնակարգ կրթություն.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հողային օրենսգրք»  Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

  

Մրցույթը տեղի կունենա 02062023թժսմը 11։00-ին

 

Հասցե՝ քԱրարատ, Շահումյան 34, Արարատիհամայնքապետարան, համայնքիղեկավարի աշխատասենյակ։                                                                                    Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝    18052023թ  ժամը 15։00

 

Դիմողները  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).

2) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների պատճենները` բնօրինակի հետ միասին.

3) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին  .

4) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի          .

5) անձնագրի պատճենը։       

Փաստաթղթերը ներկայացնել՝  Արարատի համայնքապետարանի աշխատակազմ: Հասցե՝ քԱրաարատ,

                                                                                                              Շահումյան 34   Հեռ՝ (060)88-55-55

                                               Արարատի մարզպետարան, հասցե՝ քԱրտաշատ, Օգոստոսի, 23,  5-րդ հարկ520 սենյակ   հեռ՝ (0235) 2-34-65

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner