ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արարատի համայնքապետարանը 2023թ. մայիսի 29-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք: Աճուրդի է դրված
1.Լոտ ծածկագիր 03-015-0423-0114 0.55535 հա խոտհարք Արարատ գյուղ, օտարման մեկնարկային գին է սահմանվել 200.000 ՀՀ դրամ:
2.Լոտ ծածկագիր 03-094-0017-0027 0.03592 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս Ուրցալանջ գյուղում, օտարման մեկնարկային գին է սահմանվել 400 ՀՀ դրամ 1քմ-ի համար:
Սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան`Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 : Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /