08.06.23
Նոր ջրագծեր Արմաշ բնակավայրում
|
Պետություն-համայնք 2023 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արմաշ բնակավայրի նոր ջրագծերի վերակառուցման աշխատանքները։ Իրականացվող աշխատանքների արդյունքում վերոնշյալ բնակավայրում ակնկալվում է ջրամատակարարման գրաֆիկի բարելավում և ջրի կորուստների կրճատում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝48 612 000 ՀՀ դրամ։
|
|
07.06.23
Հայտարարություն
|
Հարգելի Արարատ համայնքի բնակիչներ տեղեկացնում ենք ձեզ, որ հունիսի 10-ին, ժամը՝ 18:00-ին Արարատի մարզի Վեդի համայնքի Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցում տեղի կունենա համերգ փառատոն։ Փառատոնի շրջանակներում Վեդի համայնքի 19 բնակավայրերից յուրաքանչյուրը կներկայանա անհատան տաղավարով , որտեղ կցուցադրվի բնակավայրին բնորոշ ուտեստներ, արհեստի և արվեստի արդյունքներ , ելույթ կունենան համայնքի ենթակայությամբ գործող երգի, պարի, երաժշտական գործիքների և սպորտային խմբեր։ Համայնքում գործող գործարարները տեղում կիրականացնեն ցուցահանդես-վաճառք։ Ցանկացողները կարող են ներկա գտնվել միջոցառմանը։
|
|
07.06.23
Ձեզ ենք ներկայացնում 2022թ-ի ընթացքում Արարատի համայնքապետարանի իրավաբանական բաժնի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը
|
2022թ-ի ընթացքում Արարատի համայնքապետարանի իրավաբանական բաժնի կողմից կազմվել և դատարան է ներկայացվել հայցադիմումներ, հայցադիմումների պատասխաններ, առարկություններ, դիրքորոշումներ, դիմումներ, միջնորդություններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ։Բոլոր դատական ատյաններում Արարատ համայնքի անունից ապահովվել է պատշաճ ներկայացուցչություն։Մշակվել, համայնքի ղեավարի և ավագանու հաստատմանն է ներկայացվել որոշման նախագծեր։Մշակվել և ստորագրման է ներկայացվել տարաբնույթ պայմանագրեր։Կազմվել է տարատեսակ ծանուցումներ, կնքվել է ժամանակացույցեր և համաձայնագրեր, ինչի արդյունքում կատարվել են չկատարված պարտավորություններ, երկարաձգվել են պայմանագրերի ժամկետները։Իրականացվել է բնակիչների դիմումների, դիմում-բողոքների ընդունում, ...
Մանրամասն |
|
07.06.23
Հայտարարություն
|
Արարատի համայնքապետարանը սույն թվականի հունիսի 14-16-ը, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում կազմակերպում է արագ շախմատի մրցաշար։Մրցաշարն անցկացվում է FIDE-ի արագ շախմատի կանոններով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով։մասնակցում են մինչև 18 տարեկան պատանիներն ու աղջիկները։Ժամակարգը 10ր + 5վ հավելումով յուրաքանչյուր քայլի համար։ Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակային տեղերը որոշվում են ըստա) հատված Բուխհոլցի (-1) գործակցիբ) Բուխհոլցի գործակցիգ) ըստ անձնական հանդիպման(հանդիպումների) արդյունքիԼավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կպարգևատրվեն համայնքապետարանի կողմից։Նախատեսվում են նաև հատուկ մրցանակներ-ին տեղի մրցանակ-րդ տեղի մրցանակ-րդ տեղի մրցանակաղջիկների մեջ լավագույն ...
Մանրամասն |
|
06.06.23
Հայտարարություն
|
Սիրելի Արարատ համայնքի բնակիչներ Սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ հունիսի 11-ին՝ կիրակի օրը,Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, Արարատի Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցին կտոնի իր օծման մեկ տարին և Նավակատիկը: Սուրբ Պատարագը կմատուցվի ժամը՝ 11:00-ին, որից հետո կմատուցվի մատաղ։ Ավարտին ներկաները կունկնդրեն տաղանդաշատ «Վերադարձ» խմբի կատարումները:
|
|
06.06.23
Ավշարում շինարարական եռուզեռ է
|
Ջրամատակարարման խնդրի բարելավումը դիտարկելով առաջնահերթություն՝ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքի Տիգրանի, Մուսա-Լեռ, Նշանյան, Արթուր, Խաչատրյան, Մոնթե, Չարենց, Վասպուրական, Գրիգորի և Ազատության փողոցներում սկսվել են 7326 գծմ երկարության խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները։Աշխատանքների նախագծանախահաշվային արժեքը կազմում է՝ 108 804 000 ՀՀ դրամ։Մեծ թափով շարունակվում են նաև տեղի մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքները։ Իրականացվող աշխատանքների արդյունքում մանկապարտեզում կավարտվեն շենքի ներքին հարդարման, նոր դռների և պատուհանների տեղադրման, հատակի, սանհանգույցների, էներգամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները։Մոտակա ժամանակներում Ավշար բնակավայրում ...
Մանրամասն |
|
06.06.23
Սուրենավան բնակավայրում իրականացվել է ճանապարհների գրեյդելով հարթեցման աշխատանքներ
|
Սուրենավան բնակավայրում իրականացվել է ներհամայնքային և դաշտամիջյան ճանապարհների գրեյդելով հարթեցման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ Համայնքի խոշորացման արդյունքում վերոնշյալ բնակավայրում իրականացվել է թվով հինգ փողոցների ասֆալտապատման, նոր գազատարի կառուցման, լուսավորության համակարգի արդիականացման և այլ բարեկարգման աշխատանքներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |