|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 հուլիսի 2024 թվականի N 113-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող,պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն մրցութային կարգով 10 տարի ժամկետով Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետյալ հողամասերը՝ 1.Լոտ ծածկագիր 03-043-0170-0043 58.51843 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը: 2.Լոտ ծածկագիր 03-043-0184-0021 23.1104 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը: 3.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 4000 ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |
Կողմ -14 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -4 ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Ձեռնպահ -6 ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍԻՄՈՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|