|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2023 թվականի N 15 |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՅՈՒՂ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 03-015-0100-0056 ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ, 0,02857 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, (ծածկագիր՝ 03-015-0100-0056) համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,02857 հա մակերեսով հողատարածքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասի» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի»67-րդ և 68-րդ հոդվածներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ, Հաղթանակի փողոց 42/1 հասցեում գտնվող, 03-015-0100-0056 ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման 0,02857 հա մակերեսով հողամասը: 2.Նշված հողատարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ 1 քմ համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5 չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |
Կողմ -12 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|