 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2024 թվականի N 748-Ա
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետով,ինչպես նաև հիմք ընդունելով 2024 թ-ի ապրիլի 16-ի ՀՀ Արարատի մարզի Արարատի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հանձնաժողովի նիստի թիվ 3 արձանագրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Ընդառաջել Էլինա Կարապետյանին՝ «Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի» «Միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության» ֆակուլտետի առկա բակալավրիատի «Լեզվաբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի դստեր՝ Մերի Արտաշեսի Պողոսյանի ուսման վարձը վճարել մասնակի՝ 30000 /երեսուն հազար/ դրամի չափով:
2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին` վճարումը կատարել համայնքի բյուջեի 0941 «Բարձրագույն կրթություն» ծրագրի 4729 «Այլ նպաստներ» հոդվածով նախատեսված ծախսերից: Գումարը փոխանցել «Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի» 1570017727040100 հաշվեհամարին::
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
18 ապրիլի 2024 թ.
ք. Արարատ