Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2023 թվականի N 2070-Ա

ՄԻԱՎՈՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և  հիմք  ընդունելով  Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի, Ս.Շահումյան փողոց 5/3, Ս.Շահումյան փողոց 5/4 և Ս.Շահումյան փողոց 5/4 հասցեները  միավորելու և հասցե տրամադրելու  անհրաժեշտությունը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Արարատ համայնք, քաղաք Արարատ  բնակավայրի, Ս.Շահումյան փողոց 5/3, Ս.Շահումյան փողոց 5/4 և Ս.Շահումյան փողոց  5/4 հասցեն կրող  անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:

2.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել  համայնք Արարատ, քաղաք Արարատ, Ս.Շահումյան փողոց, 5/3 բնակելի տուն հասցեն (հասցե տրամադրելու մասին՝ որոշման ծածկագիր 03002BHFL36T):            

3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական  գրանցման օրենքով  սահմանված  կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

11 դեկտեմբերի 2023 թ.
ք. Արարատ