Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 դեկտեմբերի 2023 թվականի N 2065-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԼԵՎԻԿ ՎԱՍԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով   Հայաստանի Հանրապետության  կառավարության  08.05.2003թ. թիվ 714-Ն, ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 66-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով  Արարատ    համայնքի  ավագանու  24.110.2022թ.  կայացած   թիվ 12 նիստի թիվ 181-Ա որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Լևիկ Վասակ Միքայելյանի դիմումը՝ համայնք Արարատ, ք. Արարատ,  ՈԿՖ բանավան թաղամաս 1/51 հասցեում  գտնվող  /ծածկագիր 03-002-0063-0026/ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքին և վրան  գտնվող շինությանը կից 0,0405 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը  ընդլայնման  նպատակով  իրեն  հատկացնելու մասին, ինչպես  նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Համայնք Արարատ, ք. Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս 1/51 հասցեում գտնվող  հողատարածքին և շինությանը  կից  ք. Արարատ,  ՈԿՖ բանավան թաղամաս 1/55  հասցեն  կրող  0,0405հա  մակերեսով  հողատարածքը  ընդլայնման  նպատակով,  սեփականության  իրավունքով,  ուղղակի   վաճառքի  կարգով  օտարել  քաղաքացի  Լևիկ Վասակի Միքայելյանին՝  հողի գործող կադաստրային արժեքի վճարով`  
                    405 քմ  x  1878 դրամ  = 760 590  դրամ:

2. Համայնք  Արարատ, ք.Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս 1/51 հասցեում գտնվող 0,0905 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և վրան գտնվող շինությունը /ծածկագիր 03-002-0063-0026/ և ՈԿՖ բանավան թաղամաս  1/55   հասցեն կրող 0,0405հա   մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը  /ծածկագիր 03-002-0063-0040/ միավորել և հաշվառել  որպես մեկ գույքային միավոր:   

3. Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքն ու հասցեավորվող  օբյեկտի տեղակայումը՝ միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել համայնք Արարատ, ք.Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս 1/51 հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածք 03002YPZZZZK/:

4.  Պարտավորեցնել  քաղաքացուն`  տարածքում  շինարարական  աշխատանքները  իրականացնել ՀՀ օրենսդրությամբ  սահմանված  կարգով և ՀՀ  Քաղաքաշինական  գործող  նորմերի  և  կանոնների  համաձայն: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

07 դեկտեմբերի 2023 թ.
ք. Արարատ