Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2023 թվականի N 2072-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԵՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 11 ՇԵՆՔ 3 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 06.12.2023թ. թիվ 14 նիստի թիվ 206-Ա որոշումը՝ Արարատ համայնք, գ.Սուրենավան, Բարեկամության փողոց 11 շենք 3 բնակարանը Անահիտ Ասլանի Նուրիջանյանի երկու անձից բաղկացած ընտանիքին նվիրելու մասին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Արարատ համայնք, գ.Սուրենավան, Բարեկամության փողոց 11 շենք 3 բնակարանը  ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հատկացնել Անահիտ Ասլանի Նուրիջանյանի /ծնված 23.03.1954թ/ երկու անձից բաղկացած ընտանիքին՝ ինքը և որդին՝  Արսեն Գագիկի Գևորգյանը։

2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

11 դեկտեմբերի 2023 թ.
ք. Արարատ