Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի, պահանջներով և հաշվի առնելով «Լառջ Էներջի» ՍՊԸ-ի տնօրեն Արտեմ Կարապետյանի դիմումը՝ նոր կառուցվող արևային կայանի օդային գծի կառուցման վերաբերյալ, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ Առաջարկվում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Լանջառ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող · 03-047-0130 ծածկագրից 0.01708 հա գյուղ նշանակության · 03-047-0123 ծածկագրից 0.00998 հա գյուղ նշանակության · 03-047-0130 ծածկագրից 0.02383 հա գյուղ նշանակության ·03-047-0028 ծածկագրից 0.06901 հա գյուղ նշանակության ·03-047-0121 ծածկագրից 0.02579 հա գյուղ նշանակության հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ 10 տարի ժամկետով, երկարացնելու հնարավորությամբ, տարեկան 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճարի չափով տրամադրել «Լառջ-Էներջի» ՍՊ ընկերությանը՝ նոր կառուցվող արևային կայանի օդային գծի կառուցման նպատակով: 2.Համայնքի ղեկավարին՝ կնքել հողամասերի սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ պայմանագիր: |