01.01.2023թ. դրությամբ Կամո Գաբրիելի Գաբրիելյանը / ՀԾՀ ՝ 2005810045, գ. Նոյակերտ, Անդրանիկի փողոց, տուն 34/ համայնքային բյուջեի նկատմամբ անշարժ գույքի հարկի մասով ունի 97.260 /իննսունյոթ հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 55.215/հիսունհինգ հազար երկու հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 42.045 /քառասուներկու հազար քառասունգինգ/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Կամո Գաբրիելի Գաբրիելյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /900425004083/ գանձել 97.260 /իննսունյոթ հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար, որից 42.045 /քառասուներկու հազար քառասունգինգ/ՀՀ դրամ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: