|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2024 թվականի N 180-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ Գ.ԵՐԱՍԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-042-0201-ԻՑ ԿԱԴՍՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 1.67895 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքի գյուղ Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, /ծածկագիր՝ 03-042-0201-ից/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.67895 հա մակերեսով հողամասը ենթակա Է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով, առաջնորդվելով ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի գյուղ Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-042-0201-ից կադաստրային ծածկագիրը կրող 1.67895 հա մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 1580000 ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |
Կողմ -13 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|