Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-17042024-03-0209 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայքի ղեկավարի 04.04.2024թ. թիվ 657-Ա որոշման մեջ նախաբանում և 1-ին կետում <<բնակելի կառուցապատման>> բառակապակցության փոխարեն կարդալ <<խառը կառուցապատման>> բառակապակցությունը։
2.Նույն որոշման 3-րդ կետից հետո ավելացնել 4-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝ <<4.ՀՀ կառավարության 18.05.2006թ․ թիվ 912-ն որոշման 3-րդ կետի համաձայն, ելնելով անհրաժեշտությունից, կառույցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված 0․00295հա մակերեսով խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը համարել փոխված՝ բնակելի կառուցապատման:>>:
3.Նույն որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը թվագրել նոր հերթականությամբ՝ համապատասխանաբար 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ։
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։