Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2069-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 դեկտեմբերի 2023 թվականի N 2069-Ա

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն,  ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ  հիմք ընդունելով Արարատ համայնք, քաղաք Արարատ, Սուրբ Ամենափրկչի փողոց 2/5 հասցեում գտնվող անշարժ գույքի  սեփականատեր Լարիսա Լևուշի Սարգսյանի  դիմումը հողամասում առկա ինքնակամ կառուցված շինություններըը օրինականացնելու մասին ինչպես  նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագիծը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20233RXSBW) հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց  իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.                                                                                                                            

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Լարիսա Լևուշի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 21.8քմ մակերեսով բնակելի տունը, 2.5քմ մառանը, 14.9քմ ծածկը, 67.5քմ ավտոտնակը և 1.0քմ պարիսպը համարել օրինական և ճանաչել քաղաքացի Լարիսա Լևուշի Սարգսյանի սեփականության իրավունքը՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի:

2.Հիմք ընդունելով Արարատ քաղաքային համայնքի ավագանու 09.12.2011թ. կայացած 13-րդ արտահերթ նիստի 2-րդ որոշումը՝ Արարատ քաղաքային համայնքի Կոլխոզնիկների փողոցը անվանափոխել Սուրբ Ամենափրկչի փողոց անվանբ, անշարժ գույքին տրամադրել քաղաք Արարատ Սուրբ Ամենափրկչի փողոց 2/5 բնակելի տուն հասցեն/ հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03002MC7FMEB/:

3.Սահմանել, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի 900425101137 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ  912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝

ա/բնակելի տան  օրինականացման համար  21.8քմ x 1422դրամ =31 000դրամ  

բ/ շինություննորի օրինականացման համար (2.5քմ մառան, 14.9քմ ծածկ, 67.5քմ ավտոտնակ և 1.0քմ պարիսպ)      85.9քմ x 1422դրամ =122 150դրամ  

ընդամենը՝ 153 150դրամ

4.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:                                                                                                                                                                    

5.Սույն  որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner