Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն: ՀՖՖ Մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետ դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գումրիում, Վանաձորում և Արտաշատում: Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտգալ խաղերի մրցավարական հիմունքները: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ս. թ. օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածումՀՖՖ Մրցավարական դպրոցի refereeeducation@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 093-21-78-38 հեռախոսահամարով: