Այսօր: Կիրակի, 5 Ապրիլի 2020թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 234
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.04.20 Կառավարության աջակցությունը մինչև 18 տարեկան ունեցող երեխաներ ունեցող ընտանիքներին
Կառավարությունը հաստատեց մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելու միջոցառումը:Այն տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26․500 դրամ գումարի չափով:Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.🔸երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում,🔸երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից ... Մանրամասն
31.03.20 Սննդամթերքի օգնություն

Կորոնավիրուսի պատճառով՝ ազգաբնակչության տեղաշարժը սահմանափակելու, պարետատան որոշմանը օժանդակելու, անապահով ընտանիքներին օգնելու նպատակով՝ <<Գեոպրոմայնինգ Գոլդ>> ՍՊԸ-Ը Արարատի քաղաքապետարանին է տրամադրել 195 սննդի փաթեթ: Սննդի փաթեթները նպաստառուների ցուցակով բաժանվել են ըստ բնակության հասցեների:
Շնորհակալություն ենք հայտնում << Գեոպրոմայնինգ Գոլդ>> ՍՊԸ-ի տնօրինությանը:


Արարատի քաղաքապետարան

20.03.20 Հայտարարություն

Հարգելի արարացիներ

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով քաղաքում իրականացվում են ախտահանման աշխատանքներ, խնդրում ենք ձեզ կենցաղային աղբը թափել նախատեսված վայրում, գազոնների մեջ տոպրակով աղբ չդնել, բազմաբնակարանային շենքերում ձեր աստիճանահարթակները մաքրեք ժավելի ջրային լուծույթով:
Քաղաքապետարանը կախտահանի բոլոր փողոցներն ու բակերը, շենքերի մուտքերի առաջին աստիճանահարթակները: Հետևեք հակավիրուսային հիգիենայի պահպանմանը:

 

Արարատի քաղաքապետարան

19.03.20 Հայտարարություն

Հարգելի արարատցիներ,
սիրելի երիտասարդներ

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության հետ կապված՝
Միայնակ թոշակառուների, առողջական և տեղաշարժման դժվարություն ունեցողներին, հաշմանդամություն ունեցող անձանց, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար, համայնքում ստեղծվում են կամավորական խմբեր: Անդամագրվել ցանկացողները կարող են դիմել
Արարատի քաղաքապետարան

հեռ. 098-90-25-25

18.03.20 Հայտարարություն

Հարգելի արարատցիներ

Արարատի քաղաքապետարանը հաշվի առնելով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ անգամ խնդրում և հորդորում է բացառել զանգվածային միջոցառումները, հնարավորության դեպքում նաև հոգեհացի տրամադրումը: Հոգեհացի տրամադրման դեպքում մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 20-ից 30 հոգի:
Խուսափել որևե տեսակի մարդկայն կուտակումներից, պահպանել սոցիալական հեռավորություն (1,5-3մ):

05.03.20 Սպարապետի ծննդյան տարեդարձը

Արարատի քաղաքապետարանի աշխատակիցները, քաղաքապետ Հայկ Հայկյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

05.03.20 ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
                                                                                                                                                                         ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ քաղաքային համայնք ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Արարատ, Շահումյան 34

(0234)44747

ararat.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner