Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 44
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2019 թվականի N 44

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի     18-րդ հոդվածի   1-ին  մասի  29-րդ կետով,  Հայաստանի  Հանրապետության  հողային  օրենսգրքի  3-րդ   և  97-րդ  հոդվածով, «Քաղաքաշինության  մասին»   Հայաստանի  Հանրապետության  օրենքի   143-րդ   հոդվածով, հիմք  ընդունելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  29.12.2011թ. թիվ 1920-Ն  որոշմամբ  սահմանված  կարգը  և  Հայաստանի  Հանրապետության  վարչապետի 22.12.2009թ. N 1064-Ա  որոշմամբ  հաստատված  ստեղծված  միջգերատեսչական  եզրակացությունն  ու  համայնքի  ղեկավարի  ռաջարկությունը՝   Արարատ   քաղաքային  համայնքի  գլխավոր  հատակագծում  փոփոխություններ  կատարելու  նախագիծը  հաստատելու,  հողամասի  նպատակային  նշանակությունը  փոփոխելու  մասին.    

 

               ԱՐԱՐԱՏԻ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈւՄԷ` 

              Հաստատել  Հայաստանի  Հանրապետության  Արարատի  մարզի  Արարատ  քաղաքային  համայնքի     գլխավոր  հատակագծում  փոփոխոություններ  կատարելու  նախագիծը;         

1.      Արարատ  քաղաքային  համայնքի  վարչական  տարածքում  գտնվող,  «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ» ՍՊԸ-ի  սեփականությունը  հանդիսացող  10,0 հա (կադաստրային  ծածկագիր 03-002-0131-0107¤ հողամասից  7,0 հա մակերեսով   գյուղատնտեսական  նշանակության  արոտավայր  հողատեսքը (հողամասը¤  փոխել  և  դարձնել  արդյունաբերության, ընդերքօգտագործման  և  այլ  արտադրական  նպատակային նշանակության,  արդյունաբերական  օբյեկտների  գործառնական  նշանակության  հողամաս՝  համաձայն  կից  հատակագծի:

2.      Գլխավոր  հատակագծում  կատարվող  փոփոխությունը  և  դրանով  սահմանված  հողամասի  նպատակային  և  գործառնական  նշանակությունները  համարել  փոփոխված  «Քաղաքաշինության  մասին »   Հայաստանի  Հանրապետության  օրենքի  143-րդ   հոդվածի  5-րդ  կետի  պահանջի  ապահովման  պայմանով:

3.      Ճյուղային և  համանքային  զարգացման  ծրագրերում սահմանված  կարգով   ներառել  գլխավոր  հատակագծի  իրականացման  համապատասխան   միջոցառումներին՝   ըստ  սահմանված  հերթականության  և   «Քաղաքաշինության  մասին »   Հայաստանի  Հանրապետության  օրենքի          143-րդ   հոդվածի   14-րդ  և  30-րդ  մասերին  համապատասխան  հողամասի  նպատակային  նշանակության  փոփոխությունները  պետական  գրանցում  ստանալուց  հետո  ընդգրկել համայնքի  հողային  ֆոնդի  տարեկան  ընթացիկ  հաշվառման  տվյալներում, համայնքի  հողային   հաշվեկշռում և  արտացոլել  համայնքի   ընթացիկ  քաղաքաշինական  քարտեզում:

4.      Համայնքի ղեկավարին՝  առաջարկել   «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ» ՍՊԸ-ին համայնքի  բյուջեի  համապատասխան  հաշվին  վճարել  նպատակային  նշանակությունը  փոփոխվող   հողամասի   կադաստրային  արժեքների  տարբերությունը, որը  կազմում  է  86 537 500 ¥ութսունվեց  միլիոն  հինգ հարյուր  երեսունյոթ  հազար  հինգ  հարյուր)  ՀՀ  դրամ:

5.      Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են պետական   գրանցման՝  օրենքով    սահմանված  կարգով:

 


Կողմ -8

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՌՈՄԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱԶԱՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԵՅ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԻՆԱ

ՓԱՆՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner