Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ք. Արարատ, ՈԿՖ բանավան 1 շենք, բնակարան 42 հասցեն, համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանը համայնքի ավագանու 22.07.2019թ. թիվ 07 հերթական նիստի թիվ 39 որոշմամբ նվիրվել է այդ բնակարանում բնակվող Հայկազ Գևորգի Անդրեասյանի չորս անձից բացկացած ընտանիքին, սակայն քաղաքացի Նաիրա Հայկազի Մամիկոնյանը /դուստրը/ 18.02.2020թ. դիմել է համայնքապետարան և հրաժարվել է բնակարանի սեփականաշնորհման իր իրավունքից.
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Կատարել փոփոխություն Արարատ քաղաքային համայնքի ավագանու 22.07.2019թ. թիվ 07 հերթական նիստի թիվ 39 որոշման 2-րդ կետում:
2. Համայնքի ավագանու 2-րդ կետից հանել քաղաքացի Նաիրա Հայկազնի Մամիկոնյանի անունը և որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Ք. Արարատ, ՈԿՖ բանավան 1 շենքի 42 բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող Հայկազ Գևորգի Անդրեասյանի ¥ծնված 1948թ) ընտանիքին՝ բաղկացած երեք անձից, ինքը, կինը՝ Մայրամ Ծերունի Գրիգորյանը ¥ծնված 1952թ) և դուստրը՝ Սիրանուշ Հայկազի Մարտիրոսյանը ¥ծնված 1973թ): »: