Արարատ քաղաքի անապահով ընտանիքներիր կողմից դրամական օգնության դիմումների ավելացման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորման, մինչև տարեվերջ կազմակերպվելիք միջոցառումների լրացուցիչ ֆինանսավորման, մշակույթի տան 2-րդ հարկի փոքր դահլիճի համար օդափոխիչներ ձեռք բերելու նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատել համայնքի 2017թ. բյուջեի հոդվածներում հետևյալ փոփոխությունները.
1. Պակասեցնել՜
1) 1112.51 «Պահուստային ֆոնդեր» ծրագրի 4891 «Պահուստային ֆոնդեր» հոդվածը 3200,0 հազ. դրամ: Սահմանել համայնքային բյուջեի պահուստային ֆոնդը 14965,3 հազ. դրամ:
2) Ավելացնել.
ա/ 1071.54 «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» ծրագրի 4729 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածը 1000,0 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս ծախսային պլանը 4500,0 հազ. դրամ, իսկ ծրագրի ծախսային պլանը 5500,0 հազ. դրամ,
բ/ 0851.55 «Հանգիստ , մշակույթ և կրոն» ծրագրի 4239 «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածը 1500,0 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս ծախսային պլանը 4000,0 հազ. դրամ, իսկ ծրագրի ծախսային պլանը 6130,0 հազ. դրամ,
գ/ 0823.51 «Մշակութային տներ, ակումբներ» ծրագրի 4639 «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածը 700,0 հազ. դրամ: Սահմանել վերջինիս ծախսային և ծրագրային պլանը 34820,0 հազ. դրամ: Պայմանագրի դրամաշնորհի գումարը սահմանել 34820,0 հազ. դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ կազմել նոր նախահաշիվներ և ժամանակացույցեր: