Այսօր: Հինգշաբթի, 28 Հունվարի 2021թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 5


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով   «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի       18-րդ  հոդվածի  1-ին  մասի 29-րդ կետի  պահանջներով,   հիմք  ընդունելով  «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ»  ՍՊԸ-ի տնօրեն  Սեդրակ   Առուստամյանի   29.01.2019թ.  դիմումը  և  համայնքի  ղեկավարի  առաջարկությունը.

 

ԱՐԱՐԱՏԻ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄԷ` 

1.      Տալ նախնական  համաձայնություն  համայնքի   ղեկավարի    առաջարկությանը, համաձայն  որի  նախատեսվում  է   Հայաստանի  Հանրապետության     Արարատի  մարզի  Արարատ  քաղաքային  համայնքի  վարչական  տարածքում  գտնվող,    «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ»  ՍՊԸ-ի   սեփականությունը  հանդիսացող  10,0 հա / կադաստրային  ծածկագիր    03-002-0131-0107/  հողամասից  7,0 հա  մակերեսով  գյուղատնտեսական   նշանակության      արոտավայր  հողատեսքը  / հողամասը/  փոխել և  դարձնել  արդյունաբերական,      ընդերքօգտագործման  և  այլ  արտադրական նպատակային  նշանակության   արդյունաբերական      օբյեկտների  հողեր  գործառնական  նշանակության՝     արտադրություն    կազմակերպելու     նպատակով:                                             

 Համայնքի   ղեկավարին՝  սահմանված  կարգով  կազմել   սույն  որոշման  1-ին  կետով  նախատեսվող  հողամասերի  նպատակային  նշանակության   փոփոխման   համապատասխան  փաստաթղթերը  և  դրանց  տալ  համապատասխան   ընթացք:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner