Արարատի համայնքապերանի աշխատակազմի արխիվում հաշվառված են համայնքի ղեկավարի որոշումներն ու կարգադրությունները, ավագանու որոշումները, աշխատակազմի քարտուղարի հրամանները, վերադաս մարմիններից ստացված գրությունները և դրանց պատասխանները, քաղաքացիներից ստացված դիմումները, ֆինանսական փաստաթղթերը, աշխատողների անձնական գործերը և քաղաքապետարանի գործունեության ընթացքում ստեղծված բոլոր իրավական փաստաթղթերը: «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի արխիվում արխիվային փաստաթղթերի պահպանման ժամկետը 5 տարի է, որից հետո դրանք հանձնվում են պետական արխիվին մշտական պահպանության համար: Ղեկավարվելով «Արխիվային գործի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով.
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆՀԱՄԱՅՆՔԻԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ` Տալ համաձայնություն Արարատ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 2010-2013թթ արխիվային փաստաթղթերը արխիվացումից հետո հանձնել պետությանը` «Հայաստանի ազգային արխիվ»-ի Արարատի տարածքային ներկայացուցչությանը: |