«ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը ստեղծվել է Արարատի քաղաքային համայնքի ավագանու 04.12.2007թ-ի թիվ 9 նիստի որոշման համաձայն «Արարատ քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» բյուջետային հիմնարկի /գրանցված ՀՀ պետռեգիստրում 15.01.1997թ., գրանցման N 130092, վկայական N B 002187/ վերակազմավորման միջոցով վերակազմավորման արդյունքում և հանդիսանում է դրա իրավահաջորդը: 25.12.2007թ.-ին մանկապարտեզի կանանադրությունում կատարվել է փոփոխություն և վերագրանցվել է պետռեգիստրում, գրանցման N 13.210.00932, վկայական N Ա 077656: Արարատի քաղաքային խորհրդի գործկոմի 1990թ-ի հուլիսի 3-ի թիվ 9/4 որոշմամբ մանկապարտեզն անվանակոչվել է ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անունով, որը սակայն ժամանակին չի գրանցվել և կանոնադրության մեջ փոփոխություն չի կատարվել: Նշված բացթողումը վերացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել կանոնադրության մեջ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
1. Հաստատել «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր
կանոնադրությունը, որպես «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան
թիվ2մանկապարտեզ»ՀՈԱԿ:
2. Հանձնարաարել մանկապարտեզի տնօրեն Լուսինե Պողոսյանին համապատասխան
փաստաթղթերը ներկայացնել պետռեգիստրի տարածքային բաժին կանանադրության
փոփոխությունը գրանցելու համար: |