Արարատի համայնքապետարան է դիմել ք. Արարատ, ՈԿՖ բանավան 9 շենք թիվ 17 հասցեի բնակիչ Սարգիս Մելիքի Հարությունյանը ՝ իր զբաղեցրած բնակարանը իր ընտանիքին նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդհոդվածի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ ՈԿՖ բանավան 9 շենքի 17 բնակարանը հատկացվել է Սարգիս Մելիքի Հարությունյանի հինգ անձից բաղկացած ընտանիքին՝ ինքը, կինը՝ Փիրուզա Հուսիկի Մուսիկյանը, երկու դուստրերը՝ Մանիկ և Գայանե Հարությունյանները և որդին՝ Գևորգ Հարությունյանը. ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ`
1. Կատարել պետական գրանցում ք. Արարատ, ՈԿՖ բանավան 9 շենքի 17 բնակարանի նկատմամբ, որպես Արարատ քաղաքային համայնքի սեփականություն՝ առանձին գույքային միավոր:
2. Ք. Արարատ, ՈԿՖ բանավան 9 շենքի 17 բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող Սարգիս Մելիքի Հարությունյանի (ծնված 1957թ.) հինգ անձից բաղկացած ընտանիքին՝ ինքը, կինը՝ Փիրուզա Հուսիկի Մուսիկյանը (ծնված 1959թ.), դուստրը՝ Մանիկ Սարգսի Հարությունյանը (ծնված 1979թ.), դուստրը՝ Գայանե Սարգսի Հարությունյանը (ծնված 1981թ.) և որդին՝ Գևորգ Սարգսի Հարությունյանը (ծնված 1986թ.): |