Արարատ քաղաքային համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը և համայնքի բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, կատարման և վերահսկման) գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար, համայնքի ղեկավարի առաջարկությամբ և համայնքի ավագանու որոշմամբ ձևավորվում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին՝ աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև համայնքի ավագանու մեկից մինչև երեք անդամների, բնակիչների, փորձագետների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ (վերջիններիս համաձայնությամբ): Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածով
ԱՐԱՐԱՏՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ` 1. Ստեղծել Արարատ քաղաքային համայնքի ղեկավարին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման կատարման) և վերահսկման) խորհուրդ հետևյալ կազմով.
1.1 Հայկ Հայկյան – համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ
1.2 Լևոն Հովհաննիսյան – համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և գանձումների բաժնի պետ, խորհրդի նախագահի տեղակալ
1.3 Արմեն Մարտիրոսյան - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և գանձումների բաժնի գլխավոր մասնագետ, խորհրդի քարտուղար
1.4 Արսեն Հակոբյան - ավագանու անդամ, խորհրդի անդամ ¥համաձայնությամբ)
1.5 Զինա Հովհաննիսյան - ավագանու անդամ, խորհրդի անդամ ¥համաձայնությամբ)
1.6 Գոհարիկ Հովհաննիսյան - ավագանու անդամ, խորհրդի անդամ ¥համաձայնությամբ)
1.7 Վահե Հարությունյան - համայնքի բնակիչ, խորհրդի անդամ ¥համաձայնությամբ)
1.8 Հայկանուշ Հովհաննիսյան - համայնքի բնակիչ, խորհրդի անդամ ¥համաձայնությամբ)
2. Խորհրդի գործունեությունն իրականացնել համայնքի ավագանու 2016թ. հունիսի 7-ի «Համայնքի ղեկավարին կից Արարատ համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 16 որոշմամբ սահմանված կարգով: |