Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2018թ. ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Արարատ  քաղաքում  աղբահանության   և  սանմաքրման հետ  կապված  հարցերը  կարգավորվում  են  <<Աղբահանության  և  սանիտարական  մաքրման  մասին>>  Հայաստանի  Հանրապետության  օրենքով,  իսկ  շենքերի  սպասարկման  հարցերը  կարգավորվում  են  <<Բազմաբնակարան շենքերի  կառավարման  մասին>>   Հայաստանի  Հանրապետության  օրենքի  տեղական  ինքնակառավարման  մարմիններին  վերաբերող  մասով:
  Օրենքը  սահմանում  է,  որ  աղբահանությունը  վճարովի  է: Աղբահանության  վճարը  համայնքի  ավագանու  կողմից  սահմանված  չափով  համայնքի  բյուջե  գանձվող  պարտադիր  գանձույթ  է,   իսկ  սանիտարական  մաքրման  աշխատանքները  իրականացվում  են  համայնքային  բյուջեի  հաշվին:
  Աղբահանության  վճարողներ  են  համարվում  բնակելի  շինության  սեփականատերեր  համարվող  կամ  որևէ  այլ  իրավունքով  այդ  գույքը  տիրապետող  ֆիզիկական  և  իրավաբանական  անձինք,  հիմնարկները,  պետական  և  տեղական  ինքնակառավարման  մարմինները,  գույքի  վարձակալները:       
Աղբահանության  վճարի  չափը  օրենքով  սահմանված  է`
կենցաղային  աղբի  համար  յուրաքանչյուր  բնակչի  համար  առավելագույնը  400  դրամ  կամ  ըստ  բնակելի  շինության   բնակարանի  ընդհանուր  մակերեսի  մեկ  քառակուսի  մետրի  համար  առավելագույնը  25  դրամ:   Սահմանված  են  նաև  ոչ  կենցաղային  և  խոշոր  եզրաչափի  աղբի  տեղափոխման  դրույքաչափերը:                                                                                                                                                

 Առաջնորդվելով  նշված  օրենքների  պահանջներով  համայնքի  ավագանու  քննարկմանն  են  ներկայացվում  հետևյալ   առաջարկությունները`

 1. 2018թ.  յուրաքանչյուրբնակչի  համար  կենցաղային  աղբի  աղբահանության  համար  սահմանել  ամսական 180 դրամ:

 2. Ոչ  կենցաղային  և  խոշոր  եզրաչափի  աղբի  համար  ըստ  ծավալի  1խմաղբի  համար  սահմանել  3000 դրամ, ըստ  զանգվածի  1տ  աղբի   համար  սահմանել  5000  դրամ:                                                                                           

3. Բազմաբնակարան  բնակելի  շինության  պարտադիր  նորմերի  կատարումը  ապահովելու  նպատակով  շինության նկատմաբ  սեփականության  իրավունք  ունեցող անձանց զբաղեցրած  ընդհանուր  մակերեսի յուրաքանչյուր քառակուսի  մետրի  համար ամսեկան   սահմանել  7/յոթ/    դրամ: Ղեկավարվելով <<Բազմաբնակարան  շենքերի  կառավարման  մասին>>  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  <<Աղբահանության   և  սանիտարական  մաքրման  մասին>>  Հայաստանի  Հանրապետության    օրենքի    14-րդ  հոդվածի  1-ին  կետի,  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>   Հայաստանի  Հանրապետության  օրենքի    18-րդ  հոդվածի  18-րդ, 19-րդ  և 20-րդ     կետերի, 38-րդ հոդվածի 2-րդ կետի  պահանջներովինչպես  նաև    համայնքի  ավագանու  Կանոնակարգով.    

 

ԱՐԱՐԱՏԻ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

 

ՈՐՈՇՈւՄԷ`  

   1. Արարատ  քաղաքում  հաշվառում  ունեցող  և  /կամբնակվող  յուրաքանչյուր  բնակչի  համար  կենցաղային  աղբահանության  վճարի  չափը  2018թհամար  սահմանել  ամսական  180 /մեկ  հարյուր  ութսուն/ դրամ:

2. Ոչ  կենցաղային  և  խոշոր  եզրաչափի  աղբի  համար 

  աըստ  ծավալի`  մեկ  խորանարդ   մետր  աղբի  համար  սահմանել  3000 /երեք հազար/   դրամ    

  բ/   ըստ  զանգվածիմեկ  տոննաաղբի  համարսահմանել   5000 /հինգ հազար/  դրամ

 

3. 2018թ.  համար  <<Արարատ  քաղաքի  կոմունալ  ծառայություն>>  ԲՀ-ի  կողմից  բազմաբնակարան   բնակելի  շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման  պարտադիր  նորմերի  կատարումը ապահովելու  նպատակով  սահմանել  ամսական  7 /յոթ/  դրամ  վճար`  շինության նկատմամբ  սեփականության  իրավունք  ունեցող անձանց  զբաղեցրած  ընդհանուր  մակերեսի յուրաքանչյուր քառակուսի  մետրի  համար:                   
4. Համայնքի  ղեկավարինաշխատակազմի  համապատասխան  մասնագետների  միջոցով     մշակել  բնակիչների   ու  իրավաբանական  անձանց  հետ  կնքվելիք   2018թպայմանագրի   օրինակելի  ձևըհետևել  դրանց  կնքման   գործընթացին  և  այն  գործողության  մեջ  դնել  2018թհունվարի  1-ից:   

 
Կողմ (11)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ՄԵՀՐԱԲՅԱՆ ՄԱՅԻՍ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner