Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 35-րդ հոդվածի 16-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով քաղաքացի Անուշ Նվերի Այվազյանի դիմումը՝ իրեն սենյակ հատկացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով , որ քաղաքացին իր չորս անչափահաս երեխաների հետ բնակվում է Աբովյան փողոց 12 շենք հասցեում գտնվող հանրակացարանի մեկ սենյակում, կենցաղային ծանր պայմաններում և պատրաստվում է ունենալ հինգերորդ երեխան
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Արարատ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ք. Արարատ, Աբովյան փողոց 12 շենք հասցեում գտնվող հանրակացարանի 3-րդ հարկում գտնվող, 16,9 քմ մակերեսով, թիվ 71 ազատ սենյակը հատկացնել քաղաքացի Անուշ Նվերի Այվազյանի ընտանիքին՝ օգտագործման իրավունքով, առանց վարձավճարի, 2 տարի ժամկետով, առանց սեփականաշնորհման ¥սեփականության իրավունքի փոխանցման) իրավունքի
2. Անշարժ գույքի պահպանման, շահագործման և վերանորոգման բոլոր պարտականությունները դնել օգտագործողի վրա:
3. Օգտագործման ժամկետն ավարտվելու կամ վաղաժամկետ դադարելու դեպքում, ոչ ուշ քան երկու շաբաթ առաջ քաղաքացին համայնքի ղեկավարին պարտավոր է տեղեկացնել սենյակի նախատեսվող ազատման մասին և սենյակը բարեկարգ վիճակում հանձնել սեփականատիրոջը՝ բացառությամբ բաժանելի բարելավումների: |