Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 407
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2020 թվականի N 407

ԽՆԱՄԱԿԱԼԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ուրցաձոր  համայնքի  բնակիչ  Սահակ  Եղիազարյանը  դիմում  է  ներկայացրել Դատարան  հայրության  ճանաչման  փաստը  հաստատելու  պահանջի  մասին:  01.11.2019թ. թիվ  ԱՎԴ 1/0773/02/19  քաղաքացիական   գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի  առաջին  ատյանի  ընդհանուր իրավասության դատարանը  վճռեց. դիմումը բավարարել՝ հաստատել  իրավաբանական  նշանակություն ունեցող՝  25.01.2018թ. ծնված  Գոռ Խոսրովյանի  նկատմամբ  Սահակ  Բագրատի  Եղիազարյանի կողմից  հայրությունը  ճանաչելու  փաստը: 

     Նշված  վճռի  դեմ   Լենա Պարգևի  Խոսրովյանը  (անչափահաս Գոռ Խոսրովյանի (Եղիազարյան) խնամակալ)   19.12.2019թ.  վերաքննիչ   բողոք  է  ներկայացրել:  ՀՀ Վերաքննիչ  քաղաքացիական   դատարանի  11.05.2020թ.  որոշմամբ  Լենա  Խոսրովյանի   ներկայացրած  բողոքը  մերժվել  է  և  թիվ  ԱՎԴ 1/0773/02/19 քաղաքացիական գործով կայացված  վճիռը   թողնվել  է  անփոփոխ:  Այնուհետև,  Լենա  Խոսրովյանը  բողոք   է  ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան  11.05.2020թ.   ՀՀ Վերաքննիչ  քաղաքացիական  դատարանի  որոշման  դեմ: 22.09.2020թ. ՀՀ Վճռաբեկ  դատարանի  որոշմամբ  թիվ  ԱՎԴ  1/0773/02/19 քաղաքացիական  գործով  ՀՀ  Վերաքննիչ  քաղաքացիական  դատարանի  11.05.2020թ.  որոշման  դեմ Լենա  Խոսրովյանի  վճռաբեկ  բողոքը  վարույթ  ընդունելը   մերժվել  է:  Որոշումն  օրինական  ուժի  մեջ  է   մտել, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:  Այսպիսով՝   Սահակ  Եղիազարյանը  դատական  կարգով   ճանաչել  է  իր  հայրությունը  Գոռ  Սահակի  Եղիազարյանի  նկատմամբ  և դիմում  ներկայացրել  Արարատ քաղաքի խնամակալության  և  հոգաբարձության  մարմնին, որպեսզի   դադարեցվի Լենա Խոսրովյանի խնամակալությունը իր անչափահաս որդու՝ Գոռ Սահակի Եղիազարյանի  նկատմամբ.

     Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության <<Քաղաքացիական  օրենսգրքի>>  41-րդ  հոդվածի  1-ին  մասով,  խնամակալության  և  հոգաբարձության  մարմինների կանոնադրության 9-րդ մասի 21-րդ կետի ա/ ենթակետով և հիմք ընդունելով Արարատ քաղաքային համայնքի խնամակալության և հոգաբարձության  հանձնաժողովի  առաջարկությունը, Ուրցաձոր  համայնքի   բնակիչ  Սահակ  Եղիազարյանի  դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

   Արարատ քաղաքի Աբովյան 1/3 հասցեի բնակչուհի՝ Լենա Պարգևի  Խոսրովյանին, ազատել իր խնամարկյալ Գոռ Խոսրովյանի (Եղիազարյան) (ծնված 25.01.2018թ.) նկատմամբ ունեցած  խնամակալի  պարտականությունների կատարումից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner