ՈԿՖ բանավանի 2կմ երկարությամբ փակ դրենաժային համակարգի կառուցմանը լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու, արտեզյան հորի պոմպի նորոգման, ինչպես նաև հաշվի առնելով բազմաբնակարան շենքերի խմելու ջրի և կոյուղագծերի խողովակների անմխիթար վիճակը, նրանց վերանորոգման, ինչպես նաև համայնքապետարանի էլէներգիայի վարձի համար լրացուցիչ ֆինանսավորման նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատել համայնքի 2017թ. բյուջեի հոդվածների հետևյալ փոփոխությունները.
1) Պակասեցնել համայնքի 2017թ. բյուջեի
ա) 0451.51 «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածը 26000,0 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս ծախսային պլանը 6687,822.6 հազ. դրամ, իսկ ծրագրի ծախսային պլանը՝ 7787,822.6 հազ. դրամ,
բ) 1112.51 «Պահուստային ֆոնդեր» ծրագրի 4891 «Պահուստային ֆոնդեր» հոդվածը 1650,0 հազ. դրամ, սահմանել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդը 13315,3 հազ. դրամ:
2) Ավելացնել.
ա) 0661.51 «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ» ծրագրի 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածը 26000,0 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս ծախսային պլանը 32500,0 հազ. դրամ,
բ) նույն ծրագրի 4251 «Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում» հոդվածը 1000,0 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս ծախսային պլանը 5900,0 հազ. դրամ,
գ) նույն ծրագրի 4252 «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգումներ»
հոդվածը 300,0 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս ծախսային պլանը 3800,0 հազ. դրամ: Իսկ ծրագրի ծախսային պլանը սահմանել 154484,0 հազ. դրամ,
դ) 0111.51 «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրի 4212 «Էլեկտրաէներգիայի առայություններ» հոդվածը 350,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 1850,0 հազ. դրամ, ն/թ ավելացնել էլեկտրաէներգիայի նախատեսված ծախսը 350,0 հազ. դրամ՝ սահմանելով էլեկտրաէներգիայի պայմանագրային գումարի չափը 1150,0 հազ. դրամ: Սահմանել ծրագրի ծախսային պլանը 83164,0 հազ. դրամ:
3. Համայնքի ղեկավարին՝ կազմել նոր նախահաշիվներ և ժամանակացույցեր:
|