Արարատ քաղաքում աղբահանության և սանմաքրման հետ կապված հարցերը կարգավորվում են <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ շենքերի սպասարկման հարցերը կարգավորվում են <<Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող մասով: <<Աղբահանության և սանմաքրման>> մասինՀՀօրենքովսահմանված է աղբահանության վճարի դրույքաչափերը, վճարողների իրավունքներն ու պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու, ինչպես նաև այդ ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմիններիիրավունքներն ու պարտականությունները:
Օրենքը սահմանում է, որ աղբահանությունը վճարովի է: Աղբահանության վճարը համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է, իսկ սանիտարական մաքրման աշխատանքները իրականացվում են համայնքային բյուջեի հաշվին:
Աղբահանության վճարողներ են համարվում բնակելի շինության սեփականատերեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող ֆիզիկական և իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գույքի վարձակալները:
Աղբահանության վճարի չափը օրենքով սահմանված է` կենցաղային աղբի համար յուրաքանչյուր բնակչի համար առավելագույնը 400 դրամ կամ ըստ բնակելի շինության բնակարանի ընդհանուր մակերեսի մեկ քառակուսի մետրի համար առավելագույնը 25 դրամ: Սահմանված են նաև ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի տեղափոխման դրույքաչափերը: Առաջնորդվելով նշված օրենքների պահանջներով համայնքի ավագանին պետք է սահմանի աղբահանության վճարների չափը: Ավագանին <<Բազմաբնակարան շենքների կառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետք է սահմանի նաև բազմաբնակարան շենքերի սպասարկման վճարի չափը, որը պետք է վճարի բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության տերը` իր բաժնին համաչափորեն մասնակցելով պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերին` հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալսպասարկման ներշենքայինկոմունիկացիաներումառաջացած վթարների վերացմանը, վնասված տանիքների նորոգման համար ասբոսալիկների հատկացմանը, շքամուտքերիդռների լուսամուտների հետ կապված հարցերի կարգավորմանը:
Առաջնորդվելով նշված օրենքների պահանջներով համայնքի ավագանու քննարկմանն են ներկայացվում հետևյալ առաջարկությունները`
1. 2019թ.–ին յուրաքանչյուրբնակչի համար կենցաղային աղբի աղբահանության համար սահմանել ամսական 190 դրամ:
2. Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի 1խմաղբի համար սահմանել 3000 դրամ, ըստ զանգվածի 1տ աղբի համար սահմանել 5000 դրամ:
3. Բազմաբնակարան բնակելի շինության պարտադիր նորմերի կատարումը ապահովելու նպատակով շինության նկատմաբ սեփականության իրավունք ունեցող անձանց զբաղեցրած ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ամսեկան սահմանել 10/տասը/ դրամ:
Ղեկավարվելով <<Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերի, 38-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու Կանոնակարգով.
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ`
1. Արարատ քաղաքում հաշվառում ունեցող և /կամ/ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար կենցաղային աղբահանության վճարի չափը 2019թ.-ի համար սահմանել ամսական 180 /մեկ հարյուր ութսուն/ դրամ:
2. Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար
ա/ ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար սահմանել 3000 /երեք հազար/ դրամ
բ/ ըստ զանգվածի` մեկ տոննաաղբի համարսահմանել 5000 /հինգ հազար/ դրամ
3. 2019թ.-ի համար <<Արարատ քաղաքի կոմունալ ծառայություն>> ԲՀ-ի կողմից բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարումը ապահովելու նպատակով սահմանել ամսական 7 /յոթ/ դրամ վճար` շինության նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց զբաղեցրած ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:
4. Համայնքի ղեկավարին` աշխատակազմի համապատասխան մասնագետների միջոցով մշակել բնակիչների ու իրավաբանական անձանց հետ կնքվելիք 2019թ. պայմանագրի օրինակելի ձևը, հետևել դրանց կնքման գործընթացին և այն գործողության մեջ դնել 2019թ.-ի հունվարի 1-ից: