Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 49
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2019 թվականի N 49

ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՍՊՈՒՐԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ՝ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի    Վասպուրակ  Պետրոսյանը    ք. Արարատ,  Խանջյան  66/1-2շ    հասցեում   / ծածկագիր  03-002-0002-0092/  ունի  սեփականության  իրավունքով  իրեն  պատկանող  0,00372 հա  մակերեսով  հողատարածք  և  վրան  կառուցված  առևտրի  սրահ: Նշված  շինությանը կից ետնամասի  ճակատին  զուգահեռ  առկա  է  ազատ  տարածք,  որը  չի   օգտագործվում  այլ  անձանց  կողմից:                                                                                                                                                                                                                            

  Քաղաքացի  Վասպուրակ  Պետրոսյանը   դիմել  է   համայնքապետարան՝  նշված   տարածքը   սեփականության  իրավունքով, առևտրի  սրահի  ընդլայնման  նպատակով, հողատարածքի  կադաստրային  արժեքով  իրեն   օտարելու   խնդրանքով:                                                              

 Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության   08.05.2003թ.  թիվ  714-Ն  որոշմամբ,  Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի» 66-րդ  հոդվածով,    «Տեղական  ինքնակառավարման  մասին »  ՀայաստանիՀանրապետության  օրենքի  18-րդ  հոդվածի  21-րդ   կետի,  43-րդ  հոդվածի  1-ին  կետի  3-րդ  ենթակետի   պահանջներով,   և  նկատի  ունենալով, որ  Խանջյան  66/1-2շ  հասցեում  գտնվող,   03-002-0002-0092  ծածկագիրը  կրող, քաղաքացի  Վասպուրակ  Պետրոսյանին  սեփականության  իրավունքով  պատկանող   առևտրի  սրահին  հարակից     ազատ  տարածքը  չի  գտնվում   Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  60-րդ    հոդվածով  սահմանված  հողամասերի  ցանկում, ինժեներատրանսպորտային   օբյեկտների  օտարման  գոտում,  հողամասի  նկատմամբ  սեփականության  իրավունքը   չի  սահմանափակում  այլ  անձանց  իրավունքները, ինչպես  նաև  հնարավոր   չէ  հողամասը  որպես  առանձին  գույքային  միավոր   օտարել  աճուրդային  կարգով.

  ԱՐԱՐԱՏ   ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.  Բավարարել   Վասպուրակ Վարուժանի  Պետրոսյանի      խնդրանքը   և   Խանջյան   փողոց             66/1-2շ  հասցեում  գտնվող,  իրեն  սեփականության  իրավունքով   պատկանող  առևտրի  սրահին  և  զբաղեցրած  0,00372 հա  մակերեսով  հողատարածքին   հարակից  0,00335 հա  մակերեսով  ազատ   հողատարածքը՝  ընդլայնման նպատակով, սեփականության  իրավունքով, հողի  կադաստրային  արժեքի  100%-ի  չափ  վճարով,  ուղղակի  վաճառքի  կարգով  օտարել  նրան՝   Վասպուրակ Վարուժանի  Պետրոսյանին:

2. Պարտավորեցնել   քաղաքացուն՝   տարածքում  շինարարական  աշխատանքները  կատարել  Հայաստանի  Հանրապետության   օրենսդրությամբ  սահմանված  կարգով  և    քաղաքաշինական  գործող  նորմերով:


Կողմ -8

ԳԵՂԱՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՅԿ

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱԶԱՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԻՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner