Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող ք. Արարատ, Սուրբ Ամենափրկչի փողոց 9/5 շինություն հասցեն կրող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունների և հողի նկատմամբ համայնքի ղեկավարի 23.06.2020թ. թիվ 237 որոշումով ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը:
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով, նշված հասարակական շինության պետական գրանցման նպատակով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, ք.Արարատ, Սուրբ
Ամենափրկչի փողոց 9/5 շինություն հասցեն կրող շինությունների և
հողի պետական գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետության
կառավարության առընթեր ԱԳԿՊԿ աշխատակազմի Արտաշատ 2
սպասարկման գրասենյակի 900013220018 հաշվեհամարին փոխանցել
25 000 /քսանհինգ հազար/ դրամ և 1000 /մեկ հազար/ դրամ պետտուրք
900005016176 հաշվեհամարին:
2. Ֆինանսատնտեսական և գանձումների բաժնին` փոխանցումը
կատարել բյուջեով նախատեսված 0161.52 «Գույքի նկատմամբ իրավունքի
գրանցում» ծրագրի 4823 «Պարտադիր վճարներ» և 4822 «Այլհարկեր»
հոդվածներով նախատեսված ծախսերից: