Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 400
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2020 թվականի N 400

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հաշվի  առնելով  քաղաքացի  Ռազմիկ  Առաքելյանի  դիմումը  իրեն  սեփականության  իրավունքով պատկանող, ք.Արարատ, Խանջյան  փողոց 56/10 շինություն հասցեն կրող  անշարժ գույքի  գործառնական  նշանակությունը    փոփոխելու մասին,  ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության  կառավարության  02.02.2002թ.      թիվ  88  և 29.12.2011թ.  թիվ  1920-Ն  որոշումներով,  հաշվի  առնելով,   որ  անշարժ գույքը /կաթսայատուն/ դեռևս 1990-ականթվականներից չի օգտագործվում իր գործառնական նշանակությամբ, այն շահագործվում է որպես սպասարկման օբյեկտ և հիմք ընդունելով, որ վերոնշյալ փոփոխությունը  կատարելը չիհանգեցնում  գլխավոր  հատակագծի   հիմնական  նախագծային  լուծումների  փոփոխությունների, չի  փոփոխվում  գլխավոր  հատակագծով   սահմանված  կառուցապատման   հերթականությունը,  հողամասը  չի  գտնվում   օրենսդրությամբ  սահմանված   քաղաքաշինական   գործունեության  հատուկ  կարգավորման  օբյեկտների  տարածքներում, չի  նախատեսված  բարձր  և  բարձրագույն  ռիսկայնության   և  պետական  բյուջեիմիջոցների  հաշվին  կամ  դրանց  ներգրավմամբ  օբյեկտների  կառուցման  համար.

ՈՐՈՇՈՒՄԵՄ `

1.   Քաղաքացի  Ռազմիկ Առաքելյանին պատկանող   ք. Արարատ, Խանջյան փողոց  56/10 շինություն  հասցեն կրողկաթսայատան գործառնական նշանակությունը  փոփոխել հասարակական  գործառնական նշանակության՝ որպես սարքավորումների վերանորոգման  կետ  օգտագործելու   նպատակով:

 

2. Վերոնշյալ շինության զբաղեցրած 0,05195 հա  մակերեսով  բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողատարածքի գործառնական  նշանակությունը փոփոխել  բնակելի  կառուցապատման   հողամասից՝  հասարակականի:

3.   Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  սահմանված  կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner