Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի Մ.Մնացականյան 2/1 հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-015-0022-0045/ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.0122 հա մակերեսով այլ հողատեսքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է.
1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Մ.Մնացականյան 2/1 հասցեում գտնվող ծածկագիր՝ /03-015-0022-0045/ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.0122 հա մակերեսով այլ հողատեսքը:
2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 2000 ՀՀ դրամ 1 քմ-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: