Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 502
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2019 թվականի N 502

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության   «Քաղաքացիական օրենսգրքի»  188-րդ   հոդվածով,    Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  30.11.2006թ. թիվ 1852-Ն, 18.05.2006թ. թիվ 912-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումներով,  հիմք ընդունելով   ք. Արարատ, Սպանդարյան փողոց 3 շենք, բն.5   հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Արիս Սաֆարյանի դիմումը և ինքնակամ կառուցված շինության տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը, և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով, որ քաղաքացին իր դիմում-հայտով միաժամանակ պարտավորվում է պահպանել բազմաբնակարան շենքում համակեցության կանոնների պահանջները, իսկ օգտագործման իրավունքը երրորդ կողմին հանձնելու դեպքում ապահովել վերջինիս կողմից համակեցության կանոնների կատարումը, տվյալ մուտքի բնակարանների սեփականատերերի կեսից ավելիի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված համատեղ դիմումի հիման վրա գործառնական նշանակության փոփոխման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում տվյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ապահովել համապատասխան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը և դադարեցնել որպես գրասենյակ տարածքի օգտագործումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Ք.Արարատ Սպանդարյան փողոց   3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի և շենքին կից կցակառույց օրինական և ինքնակամ  իրականացված    շինությունների զբաղեցրած 0,04745 հա մակերեսով հողատարածքը անհատույց փոխանցել շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների  սեփականատերերի ընդհանուր բաժնային    սեփականության  իրավունքով:                                                                               

   2.  Քաղաքացի Արիս Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Արարատ, Սպանդարյան փողոց 3 շենք, 5 բնակարան հասցեն կրող բնակարանին կից ինքնակամ իրականացված 9,49 քմ ներքին մակերեսով շինությունը ճանաչել օրինական՝ ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի ա/ ենթակետով սահմանված արժեքների վճարումով՝ 9,49 քմ X390 դր = 3 702 դրամ:                                                                                                                        

3. Անշարժ գույքի 3 պատուհանի և 3 դռան ինքնակամ ձևափոխումը համարել օրինական՝ ՀՀ  կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի բ/ ենթակետով սահմանված արժեքների վճարման պայմանով՝ 6 հատ X 1300 դր = 7 800 դրամ:                                                                                                            

   4.  Սույն որոշման 3-րդ կետով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշման 3-րդ կետը համարել ուժը կորցրած::                                                                                                                                               

 5. Արարատ քաղաքի Սպանդարյան փողոց 3 շենք հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի թիվ 5 բնակարանի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական գործառնական նշանակության՝ որպես գրասենյակ օգտագործելու նպատակով:        
6.  Քաղաքացի Արիս Սաֆարյանի կողմից դիմում-հայտով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ բազմաբնակարան շենքի տվյալ մուտքի բնակարանների սեփականատերերի կեսից ավելիի կողմից  համայնքի ղեկավարին համապատասխան համատեղ դիմում ներկայացնելու դեպքում սույն որոշումը ճանաչել ուժը կորցրած:                                                                                                                                                                                                       

7.  Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  սահմանված    կարգով:      

  

                 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner