Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2023թ. մարտի 14-ի թիվ 3 հերթական նիստի թիվ 27-Ա,30-Ա,31-Ա որոշումները, ինչպես նաև Արարատի համայնքապետարանում 2024թ. 22-ին կայացած աճուրդի աճուրդային հանձնաժողովի որոշումը,որոշում եմ՝
1.Արարատի համայնքապետարանում 2024թ. ապրիլի 22-ին կայացած աճուրդը համարել կայացած:
2.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-042-0208-0010 կադաստրային ծածկագիրը կրող 2.93004 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասը վաճառել՝ Բաբկեն Եղիազարի Մախմուրյանին՝ 2800000/երկու միլիոն ութ հարյուր հազար/ՀՀ դրամով:
3.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-042-0201-0012 կադաստրային ծածկագիրը կրող 0․7 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող վաճառել՝ Գոռ Արամի Թանգյանին ՝ 672000/վեց հարյուր յոթանասուներկու հազար/ՀՀ դրամով:
4.Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-042-0221-0023 կադաստրային ծածկագիրը կրող 0․0472 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը վաճառել՝ Արմեն Արթուրի Հակոբյանին՝ /վաթսունհինգ հազար/ՀՀ դրամով:
5.Առաջարկել՝աճուրդում հաղթող ճանաչված անձանց մասնակցության հայտի պահանջին համապատասխան, սահմանված ժամկետում օտարման գումարը վճարել համայնքի բյուջեի համապատասխան հաշվին և կնքել առուվաճառքի պայմանագիր:
6.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով: