Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարաններին և ոչ բնակելի շինություններին, սահմանված կարգով հաստատված նախագծերի հիման վրա, տրվում են նախնական հասցեներ, որոնք էլ գույքային իրավունքների պետական գրանցման ժամանակ գրանցվում են որպես բնակարանների հասցեներ, իսկ քանի որ ՈԿՖ բանավան թիվ 2 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը շահագործման է հանձնվել 1980-ական թվականներին և շենքի բոլոր բնակելի և ոչ բնակելի տարածքներին տրվել են նախնական հասցեներ և հիմք ընդունելով հասցեների եզակիության սկզբունքը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Արարատ քաղաքի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու
նպատակով, ք. Արարատ, ՈԿՖ բանավան թիվ 2 բազմաբնակարան
շենքի թիվ 36 բնակարանին տրամադրելհասցե՝ ք. Արարատ, ՈԿՖ բանավան 2 շենք բնակարան 36:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: