<<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>> 2001թ. մայիսի 15-ի ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան Արարատի քաղաքային համայնքի 2021թ. համար հաշվարկվել էր 8,153.6 ՀՀ դրամ:
Ի կատարումը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014թ. դեկտեմբերի 10-ի N1253-Ա որոշման պահանջների, մշակվել է համայնքի 2021թ. բնապահպանական ծրագիրը և այն ներկայացվում է համայնքի ավագանու հաստատամանը:
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Հաստատել քաղաքային համայնքի 2021թ. բնապահպանական ծրագիրը / հավելված 1/:
2. Նկատի ունենալով ծրագրի հույժ կարևորությունը քաղաքի համար, առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 շենք և Շահումյան 37 շենքից մինչև Աղբյուր Սերոբի 4 շենք տարածքների ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներին:
3. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:
Հավելված - 1
Հաստատվել է
Արարատ քաղաքայինհամանքի
ավագանու 2021թ. մարտի
20-ի թիվ 03 նիստի թիվ
18 -Ն որոշումով
Արարատի քաղաքային համայնքի 2021թ.
բնապահպանական ծրագիրը
1.Նախաբան
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» 2001թ. մայիսի 15-ի Հայաստանի Հանրապետությոն օրենքի պահանջներին համապատասխան Արարատի քաղաքային համայնքին 2021թ. համար հաշվարկվել է 8,153.600դրամի սուբվենցիա, որը նախատեսվում է ջրագիծ անցկացնել հետևյալ փողոցները՝ Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 շենք և Շահումյան 37 շենքից մինչը Աղբյուր Սերոբ 4 շենք:
Սույն ծրագիրը մշակելիս համայնքապետարանն առաջնորդվել է Հայաստանի Հանրապետության վերոհիշյալ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, <<Բնապահպանական ծրագրերի մշակման /նախագծման/ մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. փետրվարի 27-ի թիվ 197-Ն որոշումով հաստատված կարգի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016թ. դեկտեմբերի 29-ի N 1256-Ա որոշման պահանջներով: Ծրագիրը մշակելիս հաշվի է առնվել նախորդ տարիներին բնապահպանական վճարներից կատարված մասհանումների հաշվին քաղաքում իրականացված ծրագրերը, ինչպես նաև ներկա պայմաններում առավել հրատապ լուծում պահանջող՝ քաղաքային իշխանությանը և բնակչությանը խիստ մտահոգող հարցերը, որոնց շարքում առաջնահերթ է համարվում ոռոգման ջրով ապահովելը:
2. Ծրագրի նպատակը
Արարատ քաղաքային համայնքի 2021թ. բնապահպանականծրագրիհիմնական և գլխավոր նպատակը քաղաքը ոռոգման ջրով և բնակչության առողջապահական խնդիրների ապահովելն է: Արարատ քաղաքում գործում է երկու խորքային հոր: 2018թ. բնապահպանական ծրագրով քաղաքին հատկացված 6,210.300 դրամև կառուցվել է ջրագիծ Խանջյան փողոցի խաչմերուկից մինչև Սպանդարյան փողոց և Խանջյան փողոցից միչև Կոմիտաս 12 շենք: 2019թ. 3,177.7 հազ. սուբվենցիայի միջոցով կառուցվեց ոռոգման ցանցՇահումյան 67-ից մինչև Շահումյան 59-ը և Շահումյան 62-ը: Սակայն դեռևս կան շատ տարածքներ, որոնց ոռոգումը կատարվումէ ջրատար մեքենայով, որն արդյունավետ չէ: Մարդիկտնամերձ հողամասերը ոռոգում են հիմնականում խմելուջրով, շատ տարածքներ անմշակ են մնում: Ոռոգման ցանցի անցկացումը մասնավորապես կլուծի քաղաքի կանաչ մակերեսների՝եղած տնամերձ հողամասերի մշակման ու խմելու ջրի խնայողության, ուսումնական հաստատություններին, մանկապարտեզներին և քաղաքային հիվանդանոցին կից հողատարածքների ոռոգման հարցը, որը կնպաստի նաև հանգստյան տաղավարների ստեղծմանը, որտեղ իրենց հանգիստը կանցկացնեն բնակիչները:
3. Ծրագրի իրավական հիմքերը
Ծրագիրն իրականացվելու է Արարատ քաղաքի վարչական տարածքում գործող ձեռնարկությունների կողմից արտադրական գործունեության հետևանքով շրջակա, այդթվում օդային ավազան վնասակար նյութերի արտանետման և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման, շրջակա միջավայր վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար բնապահպանական վճարներից, համայնքին կատարված մասհանումների միջոցներով:
Ծրագրի իրականացման համար բնապահպանական վճարներիցտրամադրված սուբվենցիան չբավարարելու դեպքում, նկատի ունենալով ծրագրի հրատապությունը, համայնքն իր միջոցներից լրացուցիչ հատկացումներ կկատարի այդ նպատակի համար:
4. Ծրագրի շահառուները և մատուցվող ծառայությունները
Ծրագրի շահառուներն են համարվում Արարատ քաղաքի ողջ բնակչությունը, ուսումնական և նախադպրոցական հաստատությունները, քաղաքային հիվանդանոցը, քաղաքի և բակային կանաչապատ տարածքներից օգտվող ազգաբնակչությունը: Նաևկմաքրվի օդային ավազանը վնասակար ազդեցություններից և ցեմենտի փոշուց: Ոռոգման ցանցի հարցի լուծման շնորհիվ քաղաքում մեծ չափով կխնայվի նաև խմելու ջուր:
Ծրագրի իրականացումը կնպաստի նաև բնակչության առողջության պահպանմանը՝ շնորհիվ կանաչ մակերեսների ավելացմանը ու միկրոկլիմայի ստեղծման, ինչպես նաև կկանխվի քամու ու տրանսպորտի երթևեկության հետևանքով բարձրացող փոշին:
5. Ծրագրի խնդիները և դրանց կապը
Ծրագիրը ներառում է երկու բաղադրիչ. կլուծվի բնապահպանական և առողջապահական խնդիրներ: Ծրագրի իրականացման շնորհիվ կլուծվեն քաղաքը կանաչ ու գրավիչ տեսքի բերելու, միկրոկլիմայի ստեղծման, օդային ավազանի ևբնակչության առողջության պահպանման հարցերը, պայմաններկստեղծվեն բնակչության առողջ ապրելակերպի համար բարենպաստ պայմանների ստեղծման, մանուկների և պատանիների մոտ բնության և կանաչ տարածքների պահպանման նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմաննու դաստիարակմանը: Ոռոգման միջոցով կանաչապատ տարածքների ստեղծումը կնպաստի նաև Արարատ քաղաքի օդային ավազանի մաքրմանը, որն այնքան անհրաժեշտ է ազգաբնակչության առողջության ապահովման համար:
Կխնայվի նաև այդ նպատակով երբեմն օգտագործվող խմելու ջուրը:
6. Ծրագրի իրականացման եղանակը
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021թ. համայնքին հատկացվելիք 8,153.600 դրամ բնապահպանական վճարներից կատարվելիք մասհանման միջոցով: Քաղաքում նախատեսվում է անցկացնել ոռոգման ցանց 900 մ պոլիէթիլենային խողովակների միջոցով և այն հասցնել ոռոգվող տարածքներին
Տեխնիկական բնութագիր
N
|
Աշխատանքի անվանումը
|
Աշխատանքի բնութագիր
|
1
|
Արարատ քաղաքում կառուցել ոռոգման ցանց պոլիէթիլենային խողովակներով՝ ներառյալ կառուցվող ցանցի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը
|
Արարատ քաղաքի Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 և Շահումյան 37 շենքից մինչև Աղբյուր-Սերոբ 4 շենքի ոռոգելի տարածքները, ոռոգել անձրևացման և ընդհանուր ոռոգման եղանակով
|
Ընդգրկել հարակից ոռոգվող տարածքները
|
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆՀԱՄԱՅՆՔԻ 2021Թ. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
N
|
Միջոցառման անվանումը
|
Գումարը
/հազ. դրամ/
|
Համամասնության %
|
1
|
Բնապահպանություն
|
|
|
1.1
|
Արարատ քաղաքի Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 և Շահումյան 37 շենքից մինչև Աղբյուր-Սերոբ 4 շենքի ոռոգելի տարածքները, ոռոգել անձրևացման և ընդհանուր ոռոգման եղանակով
|
7753,6
|
95,1
|
1.2
|
Նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստում
|
400,0
|
4,9
|
2
|
Առողջապահություն
|
|
|
|
Ընդամենը
|
8153,6
|
100
|
Գնման ժամանակացույց
N
|
Աշխատանքի
անվանումը
|
Չ/մ
|
Քանակը
|
Ընդհանուր արժեքը
/հազ. դրամ/
|
Գնման ժամանակացույց
|
|
1-ին եռամսյակ
|
2-րդ եռամսյակ
|
3-րդ եռամսյակ
|
4-րդ եռամսյակ
|
1
|
Ոռոգման ցանցի կառուցման աշխատանքների նախագծերի մշակում
|
--
|
--
|
400.0
|
400.0
|
|
|
400,0
|
2
|
Արարատ քաղաքի Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 և Շահումյան 37 շենքից մինչև Աղբյուր-Սերոբ 4 շենքի ոռոգելի տարածքները, ոռոգել անձրևացման և ընդհանուր ոռոգման եղանակով
|
հատ
|
1
|
7753.6
|
1938,4
|
3876.8
|
5815.2
|
7753.6
|
|
Ընդամենը
|
|
|
8153,6
|
2338,4
|
3876,8
|
5815,2
|
8153,6
|
Ծրագրի իրականացման տեխնիկական բնութագիր
Բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների անվանումը
|
Ծրագրի կատարման համար տրամադրվող բյուջետային հատկացումների ընդհանուր գումարը (հազ. դրամ¤
|
Ծրագրի իրականացման
|
Արարատ համայնքի 2021 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված աշխատանքների (միջոցառումների¤ գծով պետության կողմից վերահսկվող չափանիշները և ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
|
սկիզբ
|
ավարտը
|
«Ընկերություններիկողմիցվճարվողբնապահպանականհարկինպատակայինօգտագործմասին» ՀՀօրենքիհամաձայնհաստատվածԱրարատհամայնքի 2021 թվականիբնապահպանականծրագրովնախատեսվածմիջոցառումներիիրականացումընդամենը, այդթվում՝
|
8153,6
|
01.04.2021թ.
|
20.12.2021թ.
|
|
Արարատ քաղաքի Շահումյան 59 շենքիցմինչևՇահումյան 5 ևՇահումյան 37 շենքիցմինչևԱղբյուր-Սերոբ 4 շենքիոռոգելի տարածքները, ոռոգել անձրևացման և ընդհանուր ոռոգման եղանակով
|
8153,6
|
01.04.2021թ.
|
20.12.2021թ.
|
Արարատ քաղաքի Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 և Շահումյան 37 շենքից մինչև Աղբյուր-Սերոբ 4 շենքի ոռոգելի տարածքները, ոռոգել անձրևացման և ընդհանուր ոռոգման եղանակով
|