Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 589
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2019 թվականի N 589

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԴՐԱ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  քաղաքացի  Արմենակ Իվանի Խաչատրյանի  դիմումը` ք. Արարատ  Սալակիթների  փողոց, տուն  57  հասցեում  գտնվող,  իրեն  պատկանող  բնակելի  տան ու օժանդակ շինության,  դրանց զբաղեցրած,  փաստացի  առկա և տիրապետվող   սահմանազատված 0,08240 հա  հողամասի  պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու  մասին, հաշվի  առնելով,  որ շինությունները  կառուցվել  են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, սակայն չեն պահպանվել   սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և հողահատկացման հիմքերը, ղեկավարվելով  10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական  բնակելի  տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ինչպես  նաև  հաշվի առնելով,  որ հողատարածքը չի գտնվում Հայաստանի  Հանրապետության  Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների  օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական  նորմերին,  չի  առաջացնում  սերվիտուտ.             

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Ճանաչել քաղաքացի  Արմենակ Իվանի Խաչատրյանի  /ծնված 10.08.1953թ./ սեփականության  իրավունքը  ք. Արարատ,  Սալակիթների  փողոց, տուն  57 հասցեում  գտնվող     ( ծածկագիր 03-002-0005-0008)  բնակելի  տան  և օժանդակ  շինության    /կառուցված 1961 և 1981թթ/ դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված 0,08240 հա մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից տրված կից հատակագծի: 
2. Արարատ  քաղաքի  անշարժ  գույքի  հասցեավորումը  կանոնակարգելու  նպատակով  նշված  անշարժ   գույքին   տրամադրել  հասցե՝  ք.Արարատ,  Սալակիթների փողոց,  տուն  57: 3. Սույն    որոշումից    ծագող     իրավունքները    ենթակա  են    պետական    գրանցման  օրենքով  սահմանված    կարգով:

    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner