Այսօր: Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2020թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 27-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2020 թվականի N 27-Ն

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐԻ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ելնելով այն հանգամանքներից, որ

1/ Արարատի մարզպետարանի և Արարատ քաղաքային համայնքի միջև կնքված 18.02.2020թ. 01/2020 պայմանագրի համաձայն համայնքի բյուջեի «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով հատկացվել է 3734,0 հազ.դրամ «Արարատ քաղաքի Ղ.Սարյանի անվան ՄՄԱԴ» ՀՈԱԿ-ում դասավանդվող ազգային, լարային և փողային նվագարանների դասարաններում սովորող աշակերտների ուսուցման վարձավճարների փոխհատուցման նպատակով.

2/ Արարատի մարզպետարանի և Արարատ քաղաքային համայնքի միջև կնքված 10.02.2020թ-ի թիվ 20/1 դրամաշնորհի հատկացման պայմանագրի, Արարատի համայնքապետարանին է  հատկացվել 360,0 հազ.դրամ, «Արարատի կոմունալ ծառայություն»  բյուջետային  հիմնարկում հաշվառված այլընտրանքային ծառայողներին դրամական բավարարում և դրամական փոխհատուցում /թվով 1 հոգի/:

3/  Արարատի մարզպետարանի և Արարատ քաղաքային համայնքի միջև կնքված 10.03.2020թ-ի ընթացիկ դրամաշնորհի հատկացման պայմանագրի համաձայն Արարատի համայնքային բյուջեին հատկացվել է 27128,0 հազ.դրամ, որպես նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերի փոխհատուցման նպատակով՝ պետական աջակցության ցուցաբերում:

4/ ՀՀ արդարադատության նախարարության և Արարատի քաղաքային համայնքի միջև կնքված 02.03.2020թ-ի թիվ 10 պայմանագրի համաձայն «ՔԿԱԳ» բաժնի  լիազորություններն իրականացնելու նպատակով սահմանված Արարատի համայնքային բյուջեն է  փոխանցվել 5474,3 հազ.դրամ /համամասնաբար ըստ եռամսյակների/

5/ Արարատի համայնքապետարանի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարձրացման և ամրապնդման նպատակով կազմակերպված դասընթացներին մասնակցելու համար  լրացուցիչ    ֆինանսավորման անհրաժեշտությունը  /100.0 հազ.դրամ/

6/  Արարատ քաղաքում տրանսպորտային երթևեկությունը սահմանված կարգով և անվտանգ դարձնելու նպատակով ՝ ճանապարհային երթևեկության նշանների ձեռքբերման և տեղադրման համար լրացուցիչ    ֆինանսավորման անհրաժեշտությունը  /700,0 հազ.դրամ/

7/   Արարատ քաղաքում  «կորոնավիրուս» վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, նախապատրաստական և կանխարգելիչ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև անհրաժեշտ նյութեր և ապրանքներ ձեռք բերելու համար ֆինանսավորման անհրաժեշտությունը,     

                                ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի     18-րդ հոդվածի   5-րդ կետով,  38-րդ  հոդվածի  1-ին կետի 1-ին  և  8-րդ  ենթակետերի  պահանջներով,  ինչպես  նաև  համայնքի  ավագանու  կանոնակարգով.

ԱՐԱՐԱՏԻ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈւՄԷ`  

Հաստատել 2020թ. բյուջեի եկամտային և ծախսային մասերի հոդվածների հետևյալ փոփոխությունները՝

Ավելացնել համայնքային բյուջեի եկամտայինհ մասում՝

1.      Համայնքի բյուջեի եկամուտները օրենքով և այլ իրավական ակտերի մասով 360,0 հազ.դրամ, սահմանելով վերջինիս եկամտային պլանը 470,0 հազ.դրամ:

2.      Համայնքի բյուջեի եկամուտները պատվիրակված ծառայությունների մասով /ՔԿԱԳ-ի/ 120.2 հազ.դրամ, սահմանելով վերջինիս եկամուտները 5474,3 հազ.դրամ սահմանելով պատվիրակված ծառայությունների մասով ընդհանուր եկամուտները 17297,4 հազ.դրամ:

3.      Համայնքի բյուջեի եկամուտները «Ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածի մասով 742,4 հազ.դրամ, սահմանելով վերջինիս եկամուտների պլանը   27128,0 հազ.դրամ

4.      Համայնքի բյուջեի սուբվենցիայի մասով եկամուտները 3734,0 հազ.դրամ, սահմանելով բյուջեի սումբվենցիայի մասով եկամուտները 30862,0 հազ.դրամ:

         Համայնքի 2020թ-ի բյուջեի ընդհանուր եկամուտներն ավելացնել 4956,6 հազ.դրամով և բյուջեի ընդհանուր եկամուտները սահմանել 826870,0 հազ.դրամ:

 

Ավելացնել համայնքային բյուջեի  ծախսային մասում

1.       Համայնքի բյուջեի 0111.51 «Պետական կառավարում»  ծրագրի 4111 «Աշխատավարձ»  հոդվածում 4376,4 հազ.դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 85906,8 հազ.դրամ;

ա/ Ավելացնել նույն ծրագրի 4241 մասնագիտական ծառայություններ հոդվածը 100,0 հազ.դրամ, սահմանել վերջինիս ծախսային պլանը 196,0 հազ.դրամ: Սահմանել ծրագրի ծախսային պլանը 105104,8 հազ.դրամ:

2.      Ավելացնել 0661.51 «Բնակշինանրարություն և կոմունալ ծառայություններ» ծրագրի 4639 «Այլ դրամաշնորներ»  հոդվածը 360,0 հազ.դրամ, սահմանել վերջինիս ծախսային պլանը 510,0 հազ.դրամ: Սահմանել ծրագրի ծախսային պլանը 138620,8 հազ.դրամ:

3.      Ավելացնել 0131.51 «Քաղ. Կացության ակտերի գրանցում» ծրագրի 4111 «Աշխատավարձ» հոդվածը 120,2 հազ.դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 4870,2 հազ.դրամ, սահմանել ծրագրի ծախսային պլանը 5474,3 հազ.դրամ:

4.      Պակասեցնել 0451.51 «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5134 «ՆՆՓ-ներ» հոդվածը 700,0 հազ.դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 5890,0 հազ.դրամ: Սահմանել ծրագրի ծախսային պլանը 92527,001 հազ.դրամ:

5.      Ավելացնել 0451.59 «Փողոցների պահպանում և շահագործում» ծրագրի 5129 «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածը  700,0 հազ.դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 700,0 հազ.դրամ:                                                                                                                 Սահմանել  համայնքային բյուջեի ընդհանուր  ծախսային պլանը 826870,001 հազ.դրամ

6.      Պակասեցնել՝ 

1112.51 «Պահուստային ֆոնդեր»  ծրագրի 4891 «Պահուստային միջոցներ»  հոդվածը  պակասեցնել  700,0 հազ.դրամով, սահմանել վարչական բյուջեի պահուստային ֆոնդը  2649,4 հազ.դրամ

7.      Ավելացնել

0762.55 «Առողջապահություն»  ծրագրի 4266 առողջապահական և լաբորատոր նյութեր հոդվածը  500,0 հազ.դրամ, 4269 – Հատուկ նպատակային նյութեր հոդվածը -200,0 հազ.դրամ, սահմանելով  ծրագրի պլանը 700,0 հազ.դրամ:

8.      Համայնքի  ղեկավարին՝    կազմել նոր   նախահաշիվներ  և  ժամանակացույցեր:


Կողմ -7

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՌՈՄԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԵՅ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

ՓԱՆՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԳԵՂԱՄՅԱՆ ԳԵՂԱՄ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Արարատ, Շահումյան 34

060-88-55-55

ararat.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner