Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 178
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.10.25 ԱՅՍՕՐ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
2023 թվականին տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին որոշում է ընդունվել ամեն տարի հոկտեմբերի 17-ին աշխարհում նշել Ոչ նյութական մշակութային արժեքների միջազգային օրը։ Օրվա նպատակն է բարձրաձայնել և պահպանել այն ավանդույթները, գիտելիքները, արհեստներն ու մշակութային դրսևորումները, որոնք փոխանցվում են սերունդներին և կազմում են յուրաքանչյուր ժողովրդի ինքնության անբաժանելի մասը։Հայաստանը ևս հարուստ է ոչ նյութական մշակութային ժառանգությամբ՝ պարարվեստ, երգարվեստ, բանահյուսություն, ժողովրդական արհեստներ, տոնական սովորույթներ և ծեսեր։ Դրանք մեր ժողովրդի հոգևոր կոդն են, որը պահպանելու և սերունդներին փոխանցելու պարտականությունը յուրաքանչյուրիս սրտի պարտքն է։ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ ... Մանրամասն
14.10.25 Արմաշ բնակավայրում ևս մեկ փողոցի ասֆալտապատում ավարտվեց։

Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրում ավարտվել են Անկախության փողոցի 2-րդ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։

08.10.25 Գտի՛ր աշխատանք Երևանում և մարզերում։
Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 20.06.2025թ. N825-Լ որոշմամբ հաստատվել է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»: Ծրագրի նպատակն է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը: Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է գրանցված լինի e-work.am հարթակում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Աշխատանք փնտրողը հարթակի ... Մանրամասն
06.10.25 Մահացել է Արարատ քաղաքի նախկին քաղաքապետ Հայկ Հայկյանը։
Խորը վշտով տեղեկացանք, որ մահացել է Արարատ քաղաքի նախկին քաղաքապետ Հայկ Հայկյանը։
Հայկ Հայկյանը իր գործունեությամբ զգալի ներդրում է ունեցել Արարատ քաղաքի զարգացման գործում՝ ծառայելով համայնքին՝ նվիրվածությամբ և պատասխանատվությամբ։
Արարատի համայնքապետարանի աշխատակազմը խորապես ցավում է տեղի ունեցածի համար և սրտանց ցավակցում է Հայկ Հայկյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու համաքաղաքացիներին՝ մաղթելով ոգու տոկունություն և ուժ այս ծանր կորստի պահին։
Թող հավերժ լինի նրա հիշատակը։
29.09.25 Ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են։

Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրում ավարտվել են Հանրապետություն փողոցի 2-րդ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։

19.09.25 Ասֆալտապատման աշխատանքներ սահմանամերձ Ուրցալանջ բնակավայրում։

Արարատ համայնքի սահմանամերձ Ուրցալանջ բնակավայրի Հաղթանակ և Կ.Մկրտչյան փողոցներում սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 106 200 000 ՀՀ դրամ)։

17.09.25 Շինարարական եռուզեռը՝ քաղաքային առօրյա...
Լայն թափով սկսվել են Արարատ համայնքի Արարատ քաղաքի Վ. Սարգսյանի անվան հրապարակի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner